• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Աշխարհի ձայն, Լրահոս
17.05.2018 | 12:41

ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար. ՀՀ փոխվարչապետ

ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններում հայկական կողմի ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայում Աստանայում է, որտեղ մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը:

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները»,-նշել է Տիգրան Ավինյանը։

ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու գործում, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:

Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

 


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /