• USD 482.67
  • GBP 650.4
  • EUR 570.76
  • RUB 7.88
  • GEL 197.52
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
17.05.2018 | 11:53

ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:

«Պարոն Հարությունյանը երեկ մեզ հանդիպման ընթացքում հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին: Փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր այդ որոշումը կկայացվի և մենք կնշանակենք ՊԵԿ նոր նախագահ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին գործունեության համար  և շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ նախագահին:

Վարդան Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին իր դիմումն ընդունելու և աշխատանքից ազատելու համար: Ըստ Հարությունյանի, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում եկամուտների հավաքագրումը պետական բյուջեում նախատեսվածից ավելի է 14 մլրդ դրամով: Հարությունյանը շնորհավորեց կառավարության նոր կազմին և ընդգծեց, որ իր ներուժը վերջինս կարող է օգտագործել կառավարության ցանկացած ծրագիր իրականացնելիս:

Անդրադառնալով եկամուտների հավաքագրման մասին Հարությունյանի տեղեկատվությանը՝ վարչապետը նկատեց, որ նա ակնարկում է այդ աճը ավելացնելու հնարավորության մասին:

«ՊԵԿ նորանշանակ նախագահն էլ նշեց, որ դա ինքն ընկալում է բարի ցանկություն: Արձանագրում ենք, որ մեր կառավարությունը բարի ցանկությունների իրականացման կառավարություն է»,,- ասաց Փաշինյանը:  


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /