• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 23, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
17.05.2018 | 15:00

Մատենադարանին 14-20-րդ դարերի արժեքավոր ձեռագրերի հավաքածու է նվիրաբերվել

Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ձեռագրերի նվիրատվության արարողություն: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն):

Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենը նշեց, որ Մատենադարանը վերջին 15 տարվա ընթացքում արժեքավոր ձեռագրերի այսօրինակ խոշոր նվիրատվություն չէր ստացել: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ արժեքավոր ձեռագրերի հայրենադարձությունը նշանակալի իրադարձություն է:

Ձեռագրերի հավաքածուի մասին միջոցառման մասնակիցներին ընդհանուր և ամփոփ տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը:

Խոսքով հանդես եկավ Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Վիգեն Թուֆենկճյանը: Վիգեն Թուֆենկճյանը նշեց, որ այժմ ձեռագրերը ճիշտ և ամենաապահով տեղում են:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանը հանձնեց շնորհակալագիր և Կիլիկիայում 1173 թվականին գրված Գիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի արծաթակազմ շքեղ նմանահանությունը:

 

 

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /