• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Լրահոս
18.05.2018 | 20:04

ԱՄՆ-ի գործողությունները լուրջ խնդիրներ են խոստանում տարածաշրջանում. Թուրքիայի ԱԳՆ

Իրանի հանդեպ ԱՄՆ գործողությունները լուրջ խնդիրներ են խոստանում տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Չավուշօղլուն նաև նշել է, որ  Իրանի հետ իր միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ Միացյալ Նահանգները վտանգի տակ է դնում իր հեղինակությունը:

«Միացյալ Նահանգներում կարծում են, որ նրանց ամեն ինչ թույլատրված է», - ասել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ  Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կնքվել է միջազգային «վեցնյակի» միջնորդների (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և 2015 թ.-ին: Սակայն մայիս ամսվա սկզբին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի՝ ԱՄՆ-ը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /