• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
19.05.2018 | 11:33

«Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն». Մեկնարկում է «Թանգարանների գիշեր-2018»-ը

Թանգարանների գիշեր ամենամյա միջազգային միջոցառումը իրականացվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ, պաշտոնապես նշվում է որպես թանգարանային տոն, որին հետագայում   ավելացել է նաև   Թանգարանային գիշերը:

 Այս տոնը ամեն տարի նշվում է Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը:  Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը  հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է  2005 թվականին՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:

 

Հայաստանն Թանգարանների գիշերվան   միացել է շուրջ 10 տարի առաջ՝ ներգրավելով և՛ մայրաքաղաքային, և՛ մարզային թանգարանները՝ դառնալով հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկըԱյս տարի միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Արցախի 116 թանգարններ: 

 

Այս տարի «Թանգարանների գիշեր – 2018» ամենամյա միջոցառումը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը:

Թանգարաններն այսօր գործում եմ մինչև ուշ գիշեր:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /