• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
19.05.2018 | 17:05

Անդրադառնալով անցյալին՝ նախապատրաստվենք ապագային

Մայիսի 20-ին նշվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը:

 

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Երեւանում՝ Հյուսիսային պողոտայում, ժամը 14-ից մինչեւ 20-ն իրականացվելու է հանրային միջոցառում, որի շրջանակում անցորդները հնարավորություն կունենան անցնելու ՄԻԱՎ-ի, նաեւ վիրուսային Բ եւ Ց հեպատիտների վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն եւ ընդամենը 15-20 րոպեի ընթացքում իմանալու սեփական կարգավիճակի մասին:

 

 

 Միջոցառումը կազմակերպել են ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ: Նպատակը` մեր հասարակությունում, հատկապես երիտասարդների շրջանում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու շարժառիթի ձեւավորումն է ու հետազոտվելու խրախուսումը, կարծրատիպերի փոփոխումը` ամրապնդելով այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը կարեւոր է սեփական առողջությունը պահպանելու եւ վարակի փոխանցումը կանխելու տեսանկյունից:

 

 

Հետազոտությունն ու խորհրդատվությունն իրականացնելու են ՁԻԱՀ-ի կան-խարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

 

 Միջոցառման ընթացքում կբաժանվեն տեղեկատվական-կրթական նյութեր: Վերջում տեղի կունենա խորհրդանշական մոմավառություն:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /