• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.05.2018 | 13:31

Համայնքի ղեկավարը չպետք է լինի «ձայն հավաքող». ՏԿԶ նախարար

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կիրակի՝ մայիսի 20-ին, Ամասիայում լրագրողների հետ զրույցում ասել է որ նոր կառավարությունն ամեն ինչ անելու է մարզերի համաչափ զարգացման համար:

«Մենք պետք է ամեն կերպ օժանդակենք, որ մարզեր ուղղորդվեն ինչպես մայրաքաղաքում առկա այն ռեսուրսը, որը հնարավոր է տեղափոխել մարզեր, այնպես էլ դրսից եկող ներդրումային ծրագրերը, որոնք գալիս եւ կենտրոնանում են Երեւանում: Համայնքի ղեկավարն այսուհետեւ պետք է հասկանա, որ ժողովրդի կողմից ընտրված մարմին է եւ ոչ մի պարտավորություն չունի կատարելու կուսակցական հրահանգներ, պարտավորություն չունի դառնալ «ձայն հավաքող» եւ, այսպիսով, իր իսկ ղեկավարած համայնքի բնակիչների շահերը չպետք է ստորադասի այլոց շահերին: Այս ամենը պետք է բացառվի: Համայնքների յուրաքանչյուր խոշորացում պետք է լինի հանրային լսումների արդյունքում: Այս միավորվող համայնքների բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ միավորումը բխում է իրենց համայնքների շահերից: Դրա համար պետք է կարեւորենք հետեւյալ սկզբունքը՝ համայնքների տնտեսական զարգացումը պետք է լինի առաջնային»,- ասել է Սուրեն Պապիկյանը:


    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /