• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.05.2018 | 12:01

Առաջարկում եմ երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել. Սոցապ նախարար

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Facebook սոցկայքում գրել է. «Ժողովրդագրական խնդիրները եւ աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից եւ արագ լուծել հնարավոր չէ, միեւնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու թեկուզ փոքր ձեռքբերումներ: Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ: Առկա նպաստների չափերը, իհարկե, հեռու են բավարար լինելուց, սակայն 2017 թվականի հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնավորինս փոքր փոփոխություններ: Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 000 դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:

 

Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ եւ արդյունավետ լուծում՝ վերանայելով նաեւ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»,- գրել է Մանե Թանդիլյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /