• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
21.05.2018 | 15:29

Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)

Մայիսի 20-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը։

 

Շուրջ 450 նորագիր կուսակցականների մասնակցությամբ հավաքին ներկա էին մի շարք ռամկավարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից՝ ի թիվս ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամների՝ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի գլխավորությամբ, Կենտրոնական վարչության անդամների՝ ԿՎ նախագահ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ։

 

Արարողության բացումն իրականացրեց և ողջ ընթացքում այն վարեց Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի ատենապետուհի Օժենի Ավետիսյանը, ում խոսքին հետևեց Վանաձորի մարզային կառույցի ներկայացուցիչ Անդրանիկ Սուրենյանի ելույթը:

 

Հավաքի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միության նախագահ Երվանդ Ազատյանը, ով իր ելույթում հիշատակեց Սարդարապատի հերոսամարտի կենսական ու առանցքային դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, Սարդարապատի հաղթանակում Ռամկավար Ազատական կուսակցության ունեցած անուրանալի դերը։ Իր ոգեշունչ խոսքում Եր. Ազատյանը մասնավորապես նշեց. «Սարդարապատը հուշարձան չէ, այն քար ու ծառ չէ: Սարդարապատը արյուն է: Այսօր մենք կանգնած են 100 տարի առաջ Սարդարապատի հերոսամարտի նահատակների արյան վրա: Ուզում եմ, որ գիտակցեք դա, քանի որ մենք այդ արյունը կյանքի վերածեցինք: 100 տարի առաջ այստեղ թափված արյան շնորհիվ մենք այժմ անկախ հայրենիք ունենք, իսկ այդ գործում իր դերն է ունեցել նաև Ռամկավար Ազատական կուսակցությունը: Այսօր խոնարհվում ենք այդ արյան առջև, խոնարհվում ենք այն հերոսների առջև, որոնք թափել են այդ արյունը, խոնարհվում ենք, որպեսզի այսօր դուք՝ երիտասարդներդ, հպարտորեն կանգնեք այս հուշարձանի առջև և նրանց անունով ուխտեք, որ ևս 100, ևս 1000 տարի մեր հայրենիքը շարունակվելու է: Շարունակվելու է, քանի որ մենք ուխտում ենք մեր հերոսների արյան գնով, որ հայն ապրելու իրավունք ունեցող ժողովուրդ է: Սիրելի երիտասարդներ, դուք Սարդարապատի ժառանգորդ սերունդն ենք, դուք պետք է երկար ապրեք, որպեսզի երկար ապրի մեր հայրենիքը»:

 

Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի արարողությունը համընկավ Ռամկավար Ազատական կուսակցության շարքերը համալրող նորագիր երիտասարդների երդմնակալության հանդիսավոր արարողության հետ։

 

Շուրջ 450 նորագիրների երդման արարողությունը միասնաբար իրականացրին Վարդան Նազիրյանը, Երվանդ Ազատյանը և Վարդգես Գուրույանը։

 

Անյուհետ ելույթ ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը։ Իր խոսքում ընկ. Նազիրյանը ընդգծեց երիտասարդության ունեցած կարևոր ու առանցքային դերը Հայաստանի ներկայի ու ապագայի կերտման գործում՝ կարևորելով հատկապես երիտասարդական ուժն ու եռանդը Հայաստանի զարգացմանն ու շենացմանը ծառայեցնելու անհրաժեշտությունը։ Վարդան Նազիրյանը նշեց, որ կուսակցության վարչական պաշտոններում այսուհետ կկարողանան ընդգրկվել նաև երիտասարդները: Վերջինս հավելեց, որ սերնդափոխությունը հեղափոխություն չէ, և սերնդափոխություն իրականացնելիս պետք է միշտ հիշել կուսակցության ավագ ընկերների զոհաբերություններն ու տարած աշխատանքը: «Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար: Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»,-կոչ արեց Վ. Նազիրյանը:

Այս տոնական օրվա առիթով ՌԱԿ ատենապետը 2018թ.-ը հայտարարեց ռամկավար երիտասարդության տարի։ ՌԱԿ Գերագույն խորհրդի և Կենտրոնական վարչության անունից Վարդան Նազիրյանը նաև հայտարարեց, որ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին:

 

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Վարդգես Գուրույանը, ով իր կուսակից ընկերների նման կարևորեց կուսակցության շարքերում երիտասարդների ներգրավվածության անհրաժեշտությունը։

 

Օրվա տոնական տրամադրությունն ապահովեցին ՌԱԿ շնորհալի կուսակցականները՝ հավաքի մասնակիցներին ու հյուրերին ներկայացնելով իրենց բեմադրած ազգային պարային և երաժշտական կատարումները։

 

Ռամկավար երիտասարդները և միջոցառման հյուրերը նաև այցելեցին Սարդարապատի հուշահամալիրի տարածքում գտնվող Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան և ծանոթացան Հայոց ազգային մշակույթի և Մայիսյան հերոսամարտերի պատմությանը նվիրված հիմնական ցուցադրություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /