• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
22.05.2018 | 13:07

Այսօր աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

-Երգերս ես գրում եմ հեղինակի պես՝ իբրև մի պատմություն. ու եթե այն լավն է, դրանից բխող երգն էլ է լավը լինում․․․

 

 

Մեծանուն հայ, համաշխարհային հռչակ վայելող հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ նույն ինքը Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ծնվել է 1924թ․-ի մայիսի 22-ին Ֆրանսիայում՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Միշայի և Քնարի ընտանիքում։ Շուտով Շառլը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկսած այդ տարիքից կամաց-կամաց ծանոթանալով բեմին ու բեմական արվեստին, սկսում է կորցնել հետաքրքրությունը ուսման նկատմամբ և արդեն 9 տարեկան հասակնում թողնում է դպրոցը։ Արդեն 1940-ական թթ․-ներին «Ազնավուր» անունը վերցրած Շառլը Պիեռ Ռոշի հետ երգում էր Կաբարեում։ Նրա առաջին երգը 1944թ․-ին արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։ Շուտով տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, կարելի է ասել, գլխիվայր շուռ տվեց թե՛ Շառլի կյանքը, թե՛ ճակատագիրը․․․ 1946 թ․-ին Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, որոշեց Շառլին տանել իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:

Արդեն տասը տարի անց Ազնավուրը վայելում էր համաշխարհային հռչակ, այս շրջանում հաճախ էին փողոցներում և բարձր հարթակներից բացականչում, որ «Ֆրանսիան ազնավուրացված է»:

 

Ազնավուրը մոտավորապես հազար երգի հեղինակ է, դրանց շարքում են բոլորին հայտնի այնպիսի գործեր, ինչպիսիք են After Loving You, La Boheme, She, La Mamma, «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» և այլն։ Հայության պատվին գրված երգերը հիմնականում կատարում է ինքը՝ Շառլ Ազնավուրը, մնացածը՝ նաև Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Ազնավուրի աստվածաշնորհ տաղանդը աշխարհագրական սահմանափակումներ չի ճանաչել, նրա մասին գրել են աշխարհի տրբեր ծայրերում, գրել են ՀԱՅ արվեստագետի մասին։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ», շուտով արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» և այլն։

 

 

 

Ազնավուրին ինչպես հայ, այնպես էլ այլազգի հանդիսատեսը ճանաչում է նաև ֆիլմերից․ Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից են «Գլուխը պատին», «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլն։

1988թ․-ին, այն օրերին, երբ հայությունը գտնվում էր օրհասական վիճակում Սպիտակի ավերիչ երկրաշարժի արդյունքում, Ազնավուրն առաջիններից էր, որ օգնության հասավ նրանց․ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրվեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Ավելի ուշ, մեծահամբավ արվեստագետի գործը գնահատելով՝ Գյումրիում կանգնեցվեց Ազնավուրի արձանը, իսկ Երևանում անվանակոչվեց հրապարակ։

Ի դեպ, Ազնավուրը Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում, 2009 թ․-ից արդեն Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ։ 2009 թ․-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

 

 

 

2011թ․-ին արդեն տարիքն առած երգիչը սկսեց իր համաշխարհային շրջագայությունը Aznavour en Toute Intimité խորագրով, արդեն 2014թ․-ին Հայաստանում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի թվով 4-րդ մենահամերգը։

Անդրդառնալով անձնական կյանքին՝ նշենք, որ Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ։ Առաջին անգամ Շառլն ամուսացել է 1946թ․-ին՝ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ, արդեն 9 տարի անց նրա կյանքում հայտնվում է Էվելին Պլեսիսը։ Երրորդ ամուսնությունը շվեդուհի Ուլլա Տորսելի հետ էր՝ 1967թ․-ին։ Այսպիսով, երեք ամուսնության արդյունքում նա դարձավ 6 երեխայի հայրը։ Հայության շրջանում հատկապես հայտնի է նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, որը հաճախ է հանդես գալիս հոր հետ համատեղ երգերով։

1990 թ․-ին նկարահանվեց Ազնավուրի կյանքի մասին պատմող ֆիլմը՝ Մայքլ Ֆինի Կալանիի կողմից։ Նրա ողջ գործունեության վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանելու բախտը վիճակվել է ֆրանսուհի լրագրող Մարի Դրյուկերին։ Ֆիլմը ցուցադրվեց «France 2» ֆրանսիական հեռուստաալիքով և անմիջապես դիտումների ռեկորդ սահմանեց` 3,7 միլիոն հեռուստադիտող։

 

«․․․Չէ, չեմ լացում, բայց աչքերս մի քիչ թրջվում են, բարձս էլ է երեկոները թաց լինում։ Չեմ պատկերացնում, որ կա մեկը, ով կկարողանա մոռանալ իր ծնողներին․․․»

 

 

Մի հետաքրքիր փաստ ևս տաղանդաշատ երգչի մասին․ Շուրջ 20 տարի է` նա Ֆրանսիայի Պրովանս շրջանում աճեցնում և մշակում է ձիթապտղի ծառեր: Շառլ Ազնավուրի անունը կրող ձեթը հասանելի է միայն բարձրակարգ մասնագետներին, այն խանութներում չի վաճառվում։

 

«․․․Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում․․․»

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /