• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
22.05.2018 | 14:08

ՌԱԿ Լոռու շրջանակի մասնակցությունը ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքին (Լուսանկարներ)

Մայիսի 20-ին Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի և Կենտրոնական վարչության կողմից Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպվել էր ՌԱԿ երիտասարդական 2-րդը հավաքըª նվիրված մայիսյան հերոսամարտերի և Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձերին: Հանդիսությանը մասնակցում էին կուսակցության հայաստանյան կառույցների ավելի քան 500 երիտասարդներ:

Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ՌԱԿ Լոռու շրջանակի երիտասարդական թևըª ավելի քան 100 անդամներով:

 Միջոցառման մեկնարկից առաջ ՌԱԿ Լոռու շրջանակի գրասենյակին հարող տարածքումª Ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ, ելույթոց հանդես եկավ ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, ՌԱԿ Լոռու շրջանակի ղեկավար Սեյրան Ղարիբյանը: Իր օրհնանքի խոսքը և բարեմաղթանքները հղեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Խոսքով հանդես եկավ նաև ՌԱԿ Լոռու շրջանակի երիտասարդական թևի ղեկավար Անդրանիկ Սուրենյանը: Երիտասարդական թևի պարային խումբը հանդես եկավ գեղեցիկ պարային կատարումներով:

 

 

Այնուհետ Սարդարապատի հուշահամալիրում ելույթ ունեցան ՌԱԿ  Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը (ԱՄՆ), Գերագույն խորհրդի անդամ Վարդգես Գուրույանը (ԱՄՆ), ԱՄՆ-ի և Կանադայի §Թեքեյան¦ մշակութային միության նախագահ Երվանդ Ազատյանը (ԱՄՆ):

Օրվա կարևոր խորհրդի և հայրենիքի շենացման գործում երիտասարդության դերի անհրաժեշտության մասին խոսքով հանդես եկավ  նաև ՌԱԿ Լոռու շրջանակի երիտասարդական թևի ղեկավար Անդրանիկ Սուրենյանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության անդամները՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

 

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ երիտասարդ նորագիրների երդման հանդիսավոր արարողությունը:

 

ՌԱԿ Վանաձորի երիտասարդական թևի պարային խումբը Սարդարապատի հուշահամալիրում ևս հանդես եկավ գեղեցիկ պարային կատարումներով՝ ապահովելով ներկաների տոնական բարձր տրամադրությունը:

Այնուհետև բոլոր մասնակիցներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիրի պատմության թանգարան:

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /