• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
22.05.2018 | 16:01

Երևանն ԱՊՀ տարածքում լավագույն ամառային հանգստավայրերի ցանկում է

 ԱՊՀ երկրների զբոսաշրջիկների շրջանում առավել տարածված ամառային ուղևորությունների վայրերն արդեն հայտնի են:  Ռուսական Tvil.ru- ի զբոսաշրջային ծառայությունը կազմել է այդ ուղղությունների վարկանշային աղյուսակը՝ համաձայն կատարված հարցումների և 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը բնակության վայրերի վարձույթի վերլուծության:

 

Երևանը ներառվել է այս ամռանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ տարածքի լավագույն շրջայցերի և մշակութային հանգստի ուղղությունների առաջատարների շարքում:  

 

Աստանան, Մինսկը, Ալմաթան, Բաքուն և Երևանը հայտնվել են ԱՊՀ  առաջին հինգ քաղաքների շարքում, որոնք հայտնի են զբոսաշրջիկների  շրջանում ամառային ճանապարհորդության համար:

 

Ըստ Tvil.ru- ի տվյալների՝ զբոսաշրջիկները  4-5 օրով մեկնում են Երևան ամառային հանգստի համար: Ըստ զբոսաշրջիկների շրջանում անցկացված հարցման արդյունքների` Երևանը զբոսաշրջիկներին գրավում է ճարտարապետությամբ և համեղ խոհանոցով, էքսկուրսիաներով և թանգարաններով:

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /