• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
22.05.2018 | 13:05

ԱՄՆ պատժամիջոցները և Իրան-Հայաստան համագործակցությունը

Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կնքվեց Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագիր ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, քանի որ միջպետական առևտրաշրջանառության նոր ձևաչափ է ստեղծվում, և Հայաստանը հնարավորություն է ստանում սկսել ապրանքներ արտահանել դեպի Իրան։

 

Մեր անմիջական հարևան Իրանը բավական բարդ գործընկեր է՝ պայմանավորված իր տնտեսական քաղաքականությամբ, երբ վերջինս իր արտադրողներին սատարելու համար բավական բարձր մաքսադրույքներ է սահմանում ներմուծվող բոլոր ապարանքների համար։ Այս քաղաքականության արդյունքում ներմուծող պետությունների համար բարձր է մրցակցել վերջինս շուկայում։

 

 

 

 

ԵԱՏՄ-Իրան բանակցությունները, որոնք վարում էր Հայաստանը, նույնպես բարդ էին ընթանում, քանի որ վերջինս դժվարությամբ է բացվում արտաքին ներդրողների համար։ Սակայն ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրից դուրս գալուց և վերջինս նկատմամբ նորից պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունը «նպաստեց», որպեսզի  պաշտոնական Թեհրանը ավելի մատչելի դառնա դրսի երկրների ու հատկապես ԵԱՏՄ-ի համար, քանի որ նոր ներդրումների ու արտաքին առևտի ընդլայնման կարիք ունի։

 

 

 

Նոր համաձայնագրով նախատեսված է մինչև 500 անուն ապրանքների մաքսատուրքերի կա՛մ նվազեցում, կա՛մ ընդհանրապես զրոյացում։ Հիշեցնենք, որ մինչ այդ ստորագրվել էր Հայաստան-Իրան ազատ առաևտրի ստեղծման պայմանագիրը, որի համաձայն՝ կառուցվել էր նաև հատուկ առևտրի գոտի Մեղրիում։ Նախատեսվում է, որ նմանատիպ գոտի կկառուցվի նաև Իրանի տարածքում։

 

 

 

Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը օգնում է, որպեսզի կողմերն  արագացնեն համագործակցության պայմանագրի շուրջ բանակցությունները և դրա կնքումը։ Թեհրանը ստիպված է թուլացնել մաքսային ռեժիմը ԵԱՏՄ-ից ներկրողների համար, քանի որ ամերիկյան կողմի քայլերը և հնարավոր կորուստները կարող են  մասնակիորեն նվազեցվել այս կառույցի հետ համագործակցության հաշվին։

 

 

 

ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 2.7 մլրդ դոլար տարեկան։ Թեհրանը շահագրգռված է սրա ընդլայմամբ, հատկապես մեքենաշինական, քիմիական և այլ տիպի ապրանքների ներմուծման հարցում։ Հայաստանի համար կարևոր է, որ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեն 3 անգամ՝  այսպիսով ճանապարհ բացելով հայկական ապրանքները Իրան արտահանելու համար։

 

 

 

Իրանը հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ փոխադարձ առևտրաշջանառության 7 տոկոսը մեր պետությունը իրականացնում է հենց այս պետության հետ ու հասկանալի է, որ սա հնարավորությունների միայն չնչին տոկոսն է։ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը մի քանի անգամ մեծանալու պետենցիալ ունի, եթե հայկական ապրանքների նկատմամբ չկիրառվեն բարձր մաքսատուրքեր։ Այսպիսով, Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, վերջինս անունից հանդես գալն ու այսպիսով 150 մլն շուկայի անունից բանակցելը, ինչպես նաև ԱՄՆ հակաիրանական քաղաքականությունը հնարավորություն են տալիս ընդլայնել արտաքին առևտրային շուկան:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /