• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
22.05.2018 | 15:03

Պետք չէ՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին Իրանի հետ կապված որևէ խոստում տա. Իրանահայ լրագրող

«Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության լրագրող, իրանահայ վերլուծաբան Ռուբիկ Մինասյանը «Հայ Ձայնի» հետ հարցազրույցում անդրադառնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հույսեր կան, թե Եվրասիական տնտեսական միության ու Իրանի միջև ստորագրված «Ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը կխթանի հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները:

Մեր զրուցակիցը միաժամանակ մեկնաբանում է վերջերս տարբեր շրջանակներում եղած մտավախություններն այն մասին, թե Հայաստանում կարող են տեղադրվել ամերիկյան հրթիռային համակարգեր:

 

 

-Արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն այն մասին, որ Իրանի որոշ շրջանակներում կարծում են, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետքերը տանում են դեպի Արևմուտք, և խոսվում է նաև Հայաստանում ամերիկյան հրթիռային համակարգեր տեղադրելու մասին, ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Ես իրանական մամուլում չեմ հանդիպել տեղեկություններ այդ մասին: և մանավանդ, մտավախություններ չեմ տեսել, թե Հայաստանում կարող են այդպիսի հրթիռային համակարգեր տեղադրվել: Իսկ Նիկոլ Փաշինյանի ամենօրյա պնդումները, թե այս հեղափոխության ետևում արտասահմանյան ազդեցություն չկա, հենց միտված է ձևավորելու այն տեսակետը, թե հեղափոխությունը Հայաստանը չի տանում դեպի Արևմուտք: Ընդհակառակը՝ Իրանում այս ամեն ինչը շատ ճիշտ ձևով ընկալեցին և այդ առումով որևէ մտահոգության չեմ հանդիպել:

 

-Իսկ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, և արդյո՞ք պատժամիջոցները ինչ-որ չափով կտարածվեն նաև այն երկրների վրա, որոնք Իրանի հետ տնտեսական առնչություններ ունեն:

-Պատժամիջոցները Իրանին կտրում են աշխարհից, և եթե մենք էլ այդ աշխարհի մի մասն ենք, ուրեմն փաստորեն նաև կտրում են մեզնից: Դժբախտաբար դրանց արդյունքում այնպիսի խնդիրներ են առաջանում, որին մենք ոչ մի հակազդելու միջոց, ձև չունենք: Նիկոլ Փաշինյանն այս վերջին օրերին խոսում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների շրջանակում այս կամ այն բանն անելու մասին: Ցավոք սրտի դա այդպես հեշտ չէ, քանի որ մենք ինչ էլ ուզենանք Իրանի հետ անել, կարիք ունենք բանկային համակարգի, ինչն Իրանում գոյություն չունի: Իսկ առանց դրա հնարավոր չէ տնտեսական լուրջ հարաբերությունների մասին խոսել: Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, այս պահին պետք չէ Իրանի հետ կապված որևէ խոստում տա, որպեսզի նախորդ վարչակարգի նման սուտ դուրս չգա. այսօր արդեն ևրոպական երկրներ են հայտարարում, որ Իրանի հետ չեն կարող առևտուր անել և լուրջ առևտային կապերը զարգացնել: Մենք էլ, անիմաստ խոստումներ չտանք, որովհետև մեզնից անկախ պատճառներով դրանք չեն իրականանա, ու փաստի առջև կկանգնենք:

 

-ԱՄՆ-Իրան լարվածությունը հնարավո՞ր է զինյալ բախումի վերածվի:

-Հնարավոր է զինյալ բախումի վերածվի, նայած թե Իսրայելը ինչպիսի անկանխատեսելի արարքների է ընդունակ: Մենք այս պահին ոչ մի բան չենք կարող կանխատեսել: Տարածաշրջանը նման է վառոդի տակառի, իրավիճակը վտանգավոր է:

 

Հարցազրույցը՝ Սագօ Արեանի



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /