• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
23.05.2018 | 01:03

ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Մայիսի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր պաշտոնավայրում ընդունեց ՌԱԿ Գերագույն խորհրդի և Կենտրոնական վարչության պատվիրակությանը:

Ավելի քան կես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կենսական հարցեր, որոնք հետաքրքրում են  ինչպես հայաստանաբնակ հայությանը, այնպես էլ  սփյոււռքահայությանը:

Թավշյա հեղափոխության ընձեռած պայմանների ներքո ընդհանրապես դրական էին դատումներն ու դիտումները:

Հատկապես քննարկվեցին հավանական սպասվող ընտրությունները,  հայրենադարձության խնդիրը, տնտեսական ներդրումների  երաշխավորության հարցը, ինչպես նաև հայրենիք -սփյուռք  հարաբերությունների նոր ծիրը:

ՌԱԿ պատվիրակության կազմում էին Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Կենտրոնական վարչության նախագահ Հակոբ Ավետիքյանը,  ՌԱԿ ԳԽ և ԿՎ անդամներ Երվանդ Ազատյանը, Հակոբ Վարդիվառյանը, Գևորգ Մարաշլյանը, Կարեն Կակոյանը, Արմեն Մանվելյանը, Էդուարդ Մանուկյանը, Խորեն Քալինյանը:



    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /