• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.05.2018 | 14:02

Թուրքիայի վերջին հայկական գյուղում 135 բնակիչ է մնացել. The Daily Beast

 The Daily Beast ամերիկյան պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում է Թուրքիայի վերջին հայկական գյուղի մասին պատմությունը, որը գտնվում է Մուսա լեռան լանջին:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային սպանություններից   ավելի քան 100 տարի անց Վաքըֆլը գյուղը, որտեղ հայերը հաջողությամբ կազմակերպել են Մուսա լեռան պաշտպանությունը, Թուրքիայում  վերջին մնացած հայկական գյուղն է: Գյուղի բնակչության մակարդակը անկում է ապրում, սակայն գյուղը զբոսաշրջիկներին գրավում է իր հիասքանչ համայնապատկերով՝ շրջակա լեռներով ու դեպի Միջերկրական ծով բացվող տեսարանով, դժվարին պատմությամբ և հնարավորությամբ ծանոթանալու նրա մշակույթին նախքան նրա անհետացումը», - ասում է The Daily Beast-ի Ստամբուլի թղթակից Քրիսթեն Մաքթայգը:

Հեղինակը գրում է, որ գյուղում ընդամենը 135 մարդ է ապրում՝ հիմնականում միջին և միջինից բարձր տարիքի, ովքեր 1915 թվականին Օսմանյան կայսրության բանակի դեմ պայքարած հայերի ժառանգներն են:

« Այս փոքրիկ և հանգիստ գյուղի ամեն անկյունը պատմությամբ է լեցուն», - ասում է Քրիսթեն Մաքթայգը:

Լրագրողը  նաև նշում է, որ բնակիչների գյուղի պատմությունը հիմք է հանդիսացել ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի համար, հավելելով, որ իրականում գյուղացիները կռվել ոչ թե 40, այլ 53 օր:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /