• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.05.2018 | 16:00

Իսրայելի Քնեսեթը պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Jerusalem Online

 Իսրայելի Քնեսեթը սկսում է քննարկել 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի նախագիծը:

«Չնայած այն հանգամանքին, որ բանաձևի նախագծի նախաձեռնողը էր ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական ​​«Մերեց» կուսակցության  պատգամավորը Թամար Զանդբերգն է, փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, աջակցություն կստանա Իսրայելի խորհրդարանի գրեթե բոլոր կոալիցիոն ուժերի կողմից՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները սրազման հետ», - գրում է իսրայելական Jerusalem Online պարբերականը:

Նշվում է նաև, որ Իսրայելի հանրային և փորձագիտական ​​կազմակերպությունները  նույնպես կողմ են արտահայտվում Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Մայիսի 1և-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի Քնեսեթի պատգամավորների ավելի քան մեկ երրորդը  (120 պատգամավորներից 50-ը) իր աջակցությունն է հայտնել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծին:

 


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /