• USD 482.59
  • GBP 639.29
  • EUR 559.61
  • RUB 7.62
  • GEL 196.37
Հունիս 19, 2018
Մեր տղերքը ունեն հզոր մարտական ոգի

 

Կարևորը հզոր մարտական ոգին է ու գաղափարը, որն ունեն մեր տղերքը՝ մեր զինվորները: Հայ ժողովուրդն ու Հայոց բանակը երաշխավորն են այն բանի, որ պատերազմ չի լինի:

Արկադի Տեր-Թադևոսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Ամերիկա
24.05.2018 | 12:04

Տեղի ունեցաւ Գանատահայոց Թեմի 35-րդ Տարեկան Թեմական Պատգամաւորական ժողովը

Գանատահայոց Թեմի 35-րդ Տարեկան Թեմական Պատգամաւորական ժողովը կայացաւ Մայիս 18-20, 2018-ին, Պրիթիշ Գոլոմպիայի, Վանքուվըրի, Ս. Վարդան Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ հիւրընկալութեամբ։ Գանատայի չորս կողմի ծուխերէն, ժողովին մասնակցելու եկած պատգամաւորները, նշեցին նաեւ Հայց. Առաք. Սուրբ Վարդան եկեղեցւոյ Ծուխի հիմնադրաման 50-ամեակը։ Ոսկէ Յոբելեան տօնակատարութեան իր օրհնութիւնը բերաւ եւ մասնակցեցաւ Ծուխի հիմնադիր Գերշ. Տ. Վաչէ Արքեպիսկոպոս Յովսէփեանը։

 

Ժողովը նախագահեց Գանատահայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմեանը։

 

Այս պատմական առիթով՝ Թագուհի Էլիզապէթ Բ-ը, 20 Մայիս 2018 թուականը հռչակեց՝ Պրիթիշ Գոլոմպիայ նահանգի մէջ Հայկական ժառանգութեան օր:

 

Ամենայն Հայոց Կաթողոկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինէն իր Հայրապետական օրհնութիւնները յղեց Գանատայի մէջ ապրող Հայց. Առաք. Եկեղեցւոյ հօտին։

 

Գանատայի կառավարութեան անունով՝ Գանատայի Վարչապետ Ճասթին Թրուտոն յատուկ ուղերձով ողջունեց ժողովի մասնակիցներուն եւ յաջողութիւն մաղթեց։

 

Ժողովի ընթացքին ներկայացուեցան 2017 թուականի Գանատահայոց Թեմի գործունէութիւնը, ինչպէս նաեւ հայերէն, անգլերէն եւ ֆրանսերէն լեզուներով տարեգիրքը:

 

Պատգամաւորները քննարկեցին եւ համապատասխան որոշումներ ընդունեցին ըստ Գանատահայոց Թեմի առաքելութիւններու՝ Տիկնաց Կեդրոնական Մարմին (WGCC), Գանատայի Հայաստանեայց Եկեղեցւոյ Երիտասարդաց Ծառայութեան գրասենեակ (ACYOC), Հայաստանի Երեխաներու Հիմնադրամ (CFFA), Գանատահայոց Կատարողական Արուեստներու Յանձնախումբ (CAAPA), Արարատ ճամբար, Առաջնորդարանի մնայուն հիմնադրամ եւ ընդհանուր նիւթաբարոյական զեկոյցներուն։

 

Ժողովի ընթացքին ընտրուեցան Թեմական Խորհուրդի՝ Թեմի բարձրագոյն գործադիր մարմինի, Խնամակալ Խորհուրդը, Ընտրողական եւ Հաշուէքննիչ յանձնախումբերու անդամները։

 

Շաբաթ օրը երեկոյեան, Վանքուվըրի Ս. Վարդան Եկեղեցւոյ Ծխական Խորհուրդը խնճոյք կազմակերպած էր, ի պատիւ ժողովի մասնակիցներուն եւ նշելու Պրիթիշ Գոլոմպիայի Ծուխի Ոսկէ Յոբելեանը։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /