• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Աշխարհի ձայն, Լրահոս
24.05.2018 | 17:03

Իրանի հոգևոր առաջնորդը խոսել է միջուկային համաձայնագրի պահպանման պայմանների մասին

ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո Իրանը շարունակելու է հետևել դրա դրույթներին, եթե Եվրոպան երաշխավորի յոթ պահանջների կատարումը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի իշխանությունների երեք ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Գերագույն առաջնորդ հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգները բազմիցս խախտել է Իրանի հետ միջուկային համաձայագիրը, իսկ եվրոպացիները լռել են: Միևնույն ժամանակ, նա նպատակահարմար է համարել հայտարարել յոթ պահանջների պահպանման երաշխիքների մասին:

Այաթոլլահ Խամենեին կոչ է արել Եվրոպային բանաձև ընդունել, որը կդատապարտի  ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայագիրը խախտումը: Նրա խոսքերով, եվրոպական երկրները պետք է ապահովեն, որ չեն բարձրացնի հակահրթիռային ծրագրի հարցը և չեն միջամտի երկրի տարածաշրջանային քաղաքականությանը:

Խամենեի խոսքերով, Եվրոպան նաև պարտավոր է դիմակայել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվելիք պատժամիջոցներին:

Բացի դրանից, Այաթոլլահ Խամենեին եվրոպական բանկերից Իրանին հետ գործարքներ իրականացնելու երաշխիքներ է պահանջել: Նրա խոսքերով, Թեհրանը ոչ մի կոնֆլիկտ չունի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, սակայն առաջնորդը ընդգծել է, որ Իրանը չի վստահում նրանց` ելնելով նախկին փորձից:



    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /