• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
24.05.2018 | 18:35

ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբի անակնկալը Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանին

Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ակումբի ֆուտբոլիստները և մարզչական կազմը նախօրեին հանդիպում են ունեցել ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ։  Հանդիպմանը  ներկա էին նաև ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը, Խորեն Կալինյանը։

 

Հանդիպման գլխավոր նպատակը ֆուտբոլային ակումբում տարվող ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն էր, ինչպես նաև հետագա գործունեության վերաբերյալ հարցերի քննարկումը։

Վարդան Նազիրյանին ներկայացվեց ակումբի ստեղծման ժամանակից մինչ օրս՝ շուրջ մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները, գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Անդրանիկ ակումբն այսօր տարբեր տարիքային խմբերում (7-16տարեկան)  գրեթե 80 մարզիկ ունի։

Անդրանիկ-ի գլխավոր մարզիչ Դավիթ Դավթյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, պատանի ֆուտբոլիստների և նրանց ծնողների, մարզչական կազմի, մարզադպրոցի տնօրինության անունից իր շնորհակալությունը հայտնեց ՌԱԿ ատենապետին՝ սահմանամերձ գյուղում ֆուտբոլային ակումբ հիմնադրելու, երեխաներին սպորտային դաստիարակություն ստանալու հնարավորություն ընձեռելու համար, ինչպես նաև տարածաշրջանի երիտասարդությանը ուշադրության կենտրոնում պահելու համար: Դավթյանը հավելեց, որ Անդրանիկ  ակումբի ստեղծմամբ այսօր շատ երեխաներ մարզվելու, ֆուտբոլային որակներ ձեռք բերելու հնարավորություն ունեն։ Իսկ մարզաձևը աստիճանաբար տարածում է գտնում, հատկապես գյուղական շրջանում։

Ակումբի ղեկավարությունը՝ իր, ֆուտբոլիստների և վերջիններիս ծնողների անունից Վարդան Նազիրյանին շնորհակալագիր հանձնեց՝ այդպիսով իր երախտագիտությունը հայտնելով արված աշխատանքի համար։

Իր հերթին Վարդան Նազիրյանը ողջունեց ներկաներին, ֆուտբոլիստներին և մարզիչներին մաղթեց հետագա հաջողություններ։

Հանդիպման ընթացքւոմ ոգևորությունը մեծ էր ինչպես երեխաների, այնպես էլ կուսակցականների շրջանում։  ՌԱԿ անդամները, տեսնելով պատանիների գեղեցիկ ֆուտբոլային խաղը, մեծ բավականություն ստացան, ևս մեկ անգամ համոզվեցին, որ պատանի ֆուտբոլիստներին փայլուն սպորտային ապագա է սպասվում։

 

Հիշեցնենք, որ Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը ստեղծման օրվանից գործում է Վարդան Նազիրյանի հովանու ներքո։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /