• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Մամուլի տեսություն, Հրապարակ
25.05.2018 | 08:34

«Ելք»-ում կան լուրջ տարաձայնություններ

«Խորհրդարանի «Ելք» խմբակ­ցությունը դեռ ղեկավար չունի: «Բանավեճն» ընթանում է էդմոն Մարուքյան-Լենա Նա­զարյան տանդեմում: Որոշում­ները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով. եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում: Թիմը սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում. էդմոն Մարուքյանին առաջարկ­վել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան: «Ելք»-ում իսկա­պես կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին: ««Ելք»-ում միշտ կան տարա­ձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է. մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»: Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձեզ եք ավելի հարմար գտնում, թե էդմոն Մարուքյանին: «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»:

 

Ոչ էդմոնին: «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին, կնստենք սեղանի շուրջ և կորոշենք»: Կլինի քվեարկություն, կոնսենսուսով, թե քաղա­քական որոշմամբ: «Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով. այդ ճանապարհով կգնանք»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /