• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
25.05.2018 | 10:53

Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի և հետ պտտվի. Նիկոլ Փաշինյան

Այսօր Երեւանում անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստը, որիկն մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը հայտարարել է. «Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է լուրջ ազդակներ ստանալ՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս Սփյուռքում, եւ ինչ լուծումներ կարող են դրանց լինել: Համազգային համախմբման նոր ազդակ ենք ստացել եւ ամեն ինչ կանենք՝ դա կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: Կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք, եւ կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է եւ մշտական բնույթ հաղորդելը: Հայաստանում խնդիրները խորացել են, երբ ժողովուրդն ընտրությունների արդյունքներին չի հավատացել եւ խաբված է զգացել իրեն. հիմա իրենց խնդիրն է, որ այսուհետ ընտրությունները հայ ժողովրդի համար վերածվեն հաղթանակի: Հայաստանից արտագաղթի հազարամյա անիվը պետք է կանգ առնի եւ հետ պտտվի, եւ Հայաստանում կենտրոնանալու գործընթաց սկսի: Հիմնական խնդիրներից է նաեւ Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, բնականոն զարգացումը ապահովելը: Դրա համար ամենակարեւոր անկյունաքարերը դրվել են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /