• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Լրահոս
25.05.2018 | 15:31

Պաղեստինի հետ բանակցությունները չեն լուծի Գազայի հատվածի խնդիրները. հայտարարում են Իսրայելում

 Իսրայելում կարծում են, որ պաղեստինյան կողմի հետ բանակցությունների վերսկսումը չի օգնի լուծել Գազայի հատվածում առկա խնդիրները: Այս մաիսն  հայտարարել է Իսրայելի էկոլոգիայի և գործերի նախարար Զեև Էլկինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ես չեմ կարծում, որ Գազայի հատվածի խնդիրները կլուծվեն բանակցային գործընթացի վերսկսմամբ», - ասել է Էլկինը:

Նրա խոսքերով, Գազայի հատվածում ծագած լուրջ ճգնաժամի պատճառը պայմանավորված էր Պաղեստինի ազգային իշխանության ղեկավար Մահմուդ Աբբասի որոշմամբ` «դադարեցնել ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման վճարումը»:

«Հետևաբար, Աբբասի հետ բանակցությունները Գազայի հատվածի խնդիրը ոչ մի կերպ չեն լուծի», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածը, որը ղեկավարվում է ընդդիմադիր «Համաս» իսլամիստական շարժման կողմից, ավելի քան տասը տարի ապրում է Իսրայելի կողմից և եգիպտացիների աջակցությամբ ստեղծված տնտեսական պատժամիջոցների և սահմանի և տրանսպորտային սահմանափակումների պայմաններում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /