• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
26.05.2018 | 13:03

Իրանը և պատժամիջոցների նոր սպառնալիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը ամբողջովին փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը՝ նույնիսկ առաջացնելով նավթի գնի ժամանակավոր բարձրացում և քաղաքական ճգնաժամ Արևմուտք-Արևելք ձևաչափով: Եվրամիության անդամ պետությունները ևս դժգոհ են այս որոշումից և այն սուր քննադատության են ենթարկում:

 

ԱՄՆ-ի վերոնշյալ որոշումը և նոր պատժամիջոցների կիրառման սպառնալիքները հարված է հասցրել Եվրոպական պետությունների շահերին: ԵՄ մի շարք ընկերություններ, որոնք պայմանագրեր էին կնքել Իրանի նավթագազային համակարգում, ստիպված են վերանայել այն կամ սառեցնել իրենց գործունեությունը որպեսզի չհայտնվեն ԱՄՆ պատժամիջոցների ներքո:

 

Ֆրանսիական, գերմանական, իտալական և այլ ընկերություններ ստիպված են հրաժարվել Իրանի հետ կնքված բազմամիլիոնանոց գերեկամտաբեր պայմանագրերից կամ սառեցնել դրանք: Վերջիններս արդեն դիմել են իրենց պետությունների քաղաքական ղեկավարությանը, Եվրամիությանը՝ պահաջելով իրենց պաշտպանել ամերիկյան պատժամիջոցներից:

 

 

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների սրումը հանգեցրել է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հակասությունների: Վերջիններս չեն ցանկանում սրել հարաբերությունները Իրանի հետ, քանի որ համատեղ կնքված միջուկային պայմանագիրն է, որ պահում է այդ պետությանը ատոմային ծրագրերի իրականացման հեռանկարից:  Իրանի ղեկավարությունն արդեն հայտարարել է իր հավատարմությունը կնքված պայմանագրին՝ միաժամանակ պնդելով, որ Եվրամիությունը պետք է վճարի այն վնասնների համար, որոնք նրա տնտեսությունը կկրի ամերիկյան պատժամիջոցների հետևանքով:

 

Ամերիկյան քաղաքականության հետևանքով Իրանը կարող է նորից հայտնվել քաղաքական ու տնտեսական մեկուսացման մեջ, այս իրավիճակում վերջինիս համար ռազմավարական նշանակություն է ստանում ԵԱՏՄ-ի հետ կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ այդ պայմանգրով նվազեցվում են մաքստուրքերը 500-ից ավելի ապարանքների համար: Այս համաձայնագրի հիմնական շահառուն կարող է լինել Հայաստանը:

 

Իրանից եվրոպական ընկերություների հեռանալու հետևանքով այստեղ սկսել են ամրապնդվել չինական և հնդկական ընկերությունները: Ռուսաստանը ևս մեծ հետաքրքրությունով հետևում է այս իրավիճակին, և ռուսական ընկերությունները ևս ցանկանում են ստանալ հեռանկարային էներգետիկ պայմանագրեր՝ այդ շուկայից դուրս մղելով եվրոպական ընկերություներին:

 

Երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Մակրոնի և Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման հիմնական թեմաներից մեկը Իրանական միջուկային ծրագիրն էր: Երկուսն էլ նշել են, որ անընդունելի է պայմանագրի կասեցումը և միջուկային ծրագրի վերսկսումը պաշտոնական Թեհրանի կողմից: Սակայն հավանականությունը շատ քիչ է, որ այս հարցում եվրոպացիները կարող են համաձայության գալ Վաշինգտոնի հետ: Վերջինս չի զիջի, իսկ եվրոպացիները չեն կարողանա պաշտպանել իրենց ընկերությունները, հետևաբար հակասություները և ճգնաժամը այս հարցի շուրջ միայն նոր է սկսում զարգանալ:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /