• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
26.05.2018 | 13:28

Մայիսի 28-ին ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները. Ոստիկանություն

Հայաստանի  Առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված   «Հաղթանակների դար»   հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին  Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝  մայիսի 28-ին  ժամը 8.30-ին։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության հայտարարությունում:

«Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։

Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11.00-ին։

Օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը Հանրապետության հրապարակում սկսվելու է ժամը 20.30-ին։ 

Քաղաքացիների տեղաշարժը կազմակերպելու եւ անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ ժամը 17.00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկից, Աբովյան  փողոցը՝  Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝  Վազգեն Սարգսյան-Խորենացու փողոցների խաչմերուկից։
Հրավիրատոմսերով քաղաքացիների մուտքը Հանրապետության հրապարակ, կազմակերպչական նկատառումներից ելնելով, լինելու է միայն Վազգեն Սարգսյան փողոցից, մյուս քաղաքացիների մուտքը՝ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներից։ 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փորձնական նպատակով ժամանակ առ ժամանակ փակ է լինելու Հանրապետության հրապարակ մտնող Վազգեն Սարգսյան փողոցի՝ մինչեւ Խորենցու  փողոցն ընկած հատվածը»,- ասված է հայտարարությունում։

 



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /