• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 14, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ
27.05.2018 | 16:01

Մկրտիչ Մաթևոսյանի անհատական ցուցահանդեսը Գյումրիում (Լուսանկարներ)

Մայիսի 26-ին Գյումրիի Բեռլին հյուրանոցի Գալերի 25 ցուցասրահը կրկին մարդաշատ էր: Հավաքվել էին Գյումրիից և Երևանից ժամանած արվեստագետները: Գլխավոր «մեղավորը» Մկրտիչ Մաթևոսյանն էր, իսկ առիթը՝ նրա անհատական ցուցահանդեսը:

Մկրտիչ Մաթևոսյանը Հայաստանի 80-ականների արվեստի ներկայացուցիչ է. այն առաջամարտիկներից մեկը, ով զբաղվել ու մինչ օրս էլ շարունակում է ներկայանալ աբստրակտ/վերացական արվեստով: Բայց դա միայն պայմանականորեն է ասված, քանի որ նա բազմակողմանի արվեստագետ է, պետք չէ սահմանափակել կամ կաղապարել նրան որևէ ոճի սահմաններում: Մկրիտիչ Մաթևոսյանը զբաղվում է գրքի ձևավորումներով, ապրանքանիշերի ստեղծմամբ, ծաղրանկարներով: Նա նաև բազմաթիվ ցուցահանդեսների կազմակերպիչ և համադրող է, «Ակտուալ արվեստ» մշակութային միության համանախագահ:

Այս ցուցահանդեսը եզակի է, քանի որ արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն է: Տարիներ շարունակ ակտիվ ստեղծագործել է, սակայն ինչպես հենց ինքը՝ արվեստագետն է նշում անհատական ցուցահանդեսով դեռ հանդես չէր եկել, մասնակցել է միայն խմբային ցուցահանդեսների: Առաջին անհատական ցուցահանդեսը հենց Գյումրիում կազմակերպելը ունի մեկ պարզ բացատրություն. Մկրտիչ Մաթևոսյանը Գյումրիից է, ով բնակվում է Երևանում և ստեղծագործում Հայաստանի ժամանակակից արվեստի համատեքստում:

Ցուցահանդեսին ներկայացված էին Մաթևոսյանի 80-ականների վերացական գործերը, ինչպես նաև ավելի նոր կոնցեպտուալ աշխատանքներ: Ցուցահանդեսի համար օգտագործված էր Գալերի 25-ի գրեթե ողջ տարածքը: Մի ցուցասենյակում և սրահի մի հատվածում ներկայացված էին աբստրակտ, մեծածավալ, գեղանկարչական աշխատանքներ: Վերացական այս գործերը մտածումների, հակադիր գույների, հարթ գունային հետքերի, բծերի խաղերի, փոխհարաբերությունների մասին են: Նախասրահում ներկայացված աբեստրակցիաներն ավելի նուրբ են` բաց գունային երանգներով ու անցումներով, նյութը և տեխնիկան ևս տարբերվում են: Դրանց հետևում պետք չէ փնտրել կամ տեսնել որոշակի թեմաներ, կապեր, միջնորդավորումներ: Յուրաքանչյուր մարդ, դիտող գործերը կարող են ընկալել յուրովի, իմաստավորել դրանք ըստ իրենց աշխարհընկալման: Այս գործերը կարիք չունեն մեկնաբանելու, դրանք զգայական մակարդակի են, սուբյեկտիվ ընկալման ենթակա: Այն, ինչ զգում կամ հասկանում ես գործերին նայելուց, ուրեմն դա էլ հենց գործի իմաստն է բովանդակությունը, թեման:

Բեռլին արվեստային հյուրանոցի սենյակներում մշտապես ցուցադրվում են գյումրեցի արվեստագետների աշխատանքները, ու ամեն մի արվեստագետ պայմանականորեն ունի իր սենյակը. բացառություն չէ նաև Մաթևոսյանը: Ցուցահանդեսի օրը սենյակը ևս վերածվել էր ցուցասրահի: Մահճակալի մի հատվածում փռված էր տեքստային մի գործ: Անվերջ վերարտադրվող ձևով, թերթերի տարբեր տառատեսակներով կրկնվում էր հետևյալ արտահայտությունը՝ «հանդիպենք որդե տենանք»: Սենյակի պատուհանին կախված էին տեքստային վարագույրներ: Դրանց վրա կարելի էր կարդալ տարբեր կարգախոսներ կամ գրություններ, արտահայտություններ: Այս գործերն արդեն պարունակում են կոնկրետ իմաստներ, քանի որ ունեն տեքստային կոնցեպտուալ հղումներ:

Միջանցքում տեղ էին զբաղեցրել գրաֆիկական, կոնցեպտուալ, փոքրաչափ գործեր, որոնք ավելի նոր շրջանի աշխատանքներ են: Թերթերից վերցված որոշ տեքստային հատվածները վերամշակման և որոշակի միջնորդավորման ենթարկելով՝  ստացվել են կոնցեպտուալ աշխատանքներ: Արվեստագետը ինքը չի ձգտում և չի փորձում դասակարգել կամ տեղակայել իր գործերը ոճային կամ տերմինային սահմնանների մեջ: Պետք է նշել հետաքրքիր մի բան, որ գործերից ոչ մեկը վերնագրված չէ, դրանք ազատ են ցանկացած կապերից ու բովանդակաություններից: Դա էլ հենց հանդիսանում է Մաթևոսյանի արվեստի յուրահատկությունը:

Այս ցուցահանդեսը զերծ էր նաև հանդիսանքից, ինչպես ավանդական բոլոր միջոցառումները չուներ նաև բացման հանդիսավոր արարողություն: Ցուցահանդեսի պաստառը ևս հետաքիքիր է նրանով, որ արվեստագետի անուն ազգանունը գրված էր փոքրատառերով, այսինքն՝ չկան չևաչափեր, չկան պայմանականություննրեր, Մկրտիչ Մաթևոսյանի արվեստը բաց է ընկալողի համար ցանկացած պայմաններում, ցանկացած միջավայրում և ընդհանրապես…:

 

 

Գայանե Պապիկյան

Գյումրի

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 

 

 

 

 

 

 


    Լրահոս
    Բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, և ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /