• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
27.05.2018 | 17:18

Տեղի ունեցավ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված ցուցահանդես-վաճառք Արմավիր քաղաքում (Լուսանկարներ)

Գույները նկարչի  ներքին արևի տարածման ճառագայթներն են։

 

Մայիսի 26-ին Արմավիր քաղաքի «Մշակույթի տան» բակում տեղի ունեցավ Մայիսյան հերոսամարտերի  100-ամյակին նվիրված նկարների ցուցահանդես, որը կազմակերպել էին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները։

Ցուցահանդեսին մասնակցած նկարիչները ներկայացրել էին մի շարք գեղեցիկ կտավներ, որոնց նայելով հյուրերը մտովի տեղափոխվեցին 1918 թվական։

Ցուցահանդեսի հյուրերն էին  ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը,  ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը, Արմավիրի Գեղարվեստի Ուսումնարանի դասախոսներ  և այլք։

Ցուցահանդես-վաճառքի արդյունքում  վաճառված նկարները գնորդների համար պարգևներ էին, որոնց անընդհատ նայելով նրանց աչքերի առաջ դրոշմվելու է հայի հզոր անցյալն ու փայլուն ապագան։

Ցուցահանդես-վաճառքին ներկայացվեցին նաև ՌԱԿ երիտասարդական ակումբում մեկնարկած նկարչական դասընթացի մասնակիցների նկարները, որոնք դասընթացի կայացման ևս մեկ ապացույց են։

Հիշեցնենք, որ նկարչական դասընթացները իրականցվում են Նազիրյան ընտանիքի հովանավորությամբ։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /