• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
28.05.2018 | 15:05

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,

 

շնորհավարում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ: Այս տարի լրանում է մեր առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը՝ հոբելյան, որը առանձնահատուկ է իր խորհրդով և նշանակությամբ: Մեկ դար առաջ հայ ժողովուրդը բռունցքվեց և ցուցաբերելով աներևակայելի կամք ու հերոսություն, պաշտպանեց իր գոյության և հարատևելու իրավունքը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, չնայած թշնամու թվային և զինական բացահայտ առավելությանը, հայկական նորակազմ զինված ուժերը, բնակչության բոլոր խավերը ներկայացնող աշխարհազորի աջակցությամբ, ջախջախեցին հայկական վերջին հողակտորը զավթել փորձող թուրքական կանոնավոր բանակը: Հենց այդ ժամանակ սկիզբ դրվեց մայիսյան մեր հաղթանակներին և հենց դրանց շնորհիվ ծանրագույն վիճակում գտնվող, շրջափակված, հազարավոր գաղթականներով ու սովյալներով լցված մեր երկիրը կարողացավ անկախություն հռչակել ու ձեռնամուխ լինել ազգային պետության ստեղծմանը:
Մենք հիշում և հպարտանում ենք մեր նախնիներով, որոնց շնորհիվ այսօր կանք և ունենք մեր երկիրը: Ու հենց նրանց սխրանքի շնորհիվ հնարավոր եղավ կերտել մեր ապագան՝ դառնալով ավելի ուժեղ ու պաշտպանված:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ արժանապատվորեն շարունակենք մեր նախնիների շնորհակալ գործը, շենացնենք և հզորացնենք մեր հայրենիքը՝ գալիք սերունդներին ավելի զարգացած, ամուր և բարեկեցիկ երկիր փոխանցելու հաստատակամությամբ:

 

 

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /