• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
28.05.2018 | 14:05

Հայ ժողովուրդը հույսը դնում է իր և ոչ թե ուրիշների վրա. Փաշինյանը բացահայտում է Սարդարապատի և մերօրյա հաղթանակների բանաձևը

Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ամեն անգամ հայ ժողովուրդը հաղթել է, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն: «Մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, չփորձենք մեր ներանձնական շահերը կապել սեփական ժողովրդի ու պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ տիրոջ այդ զգացումը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, որպեսզի հայրենիքի յուրաքանչյուր անկյունին և հայրենակիցներին վերաբերվենք հարգանքով ու արժանապատվորեն։

«Հենց այսպես Սարդարապատի հաղթանակից ուղիղ 100 տարի անց 2018-ի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում: Շատերը մինչ օրս հարցեր են տալիս՝ ինչպես դա պատահեց ու ինչու: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին ու ապագային: Հայ ժողովուրդը պետք է հաղթեր, քանի որ իր երակներում հոսում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսների արյունը՝ Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ընդամենը երկու տարվա կյանք ունեցած Առաջին Հանրապետությունը հիմք դրեց երրորդ հանրապետության կայացմանը, քանի որ Առաջին Հանրապետության գոյության շնորհիվ էր, որ Հայաստանը Խորհրդային միության կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն: «Այս կարգավիճակի շնորհիվ էր նաև, որ Հայաստանը կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից ու ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախ երկրի կարգավիճակ: Առաջին Հանրապետության հիմնադրումը պսակվեց երրորդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով, աշխարհահռչակվեց ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությամբ»,-ավելացրեց ՀՀ վարչապետը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /