• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ
29.05.2018 | 13:30

Գնահատվել են Սիրիայի մշակութային ժառանգության վերականգնման հնարավորությունները

Հնարավոր չէ ամբողջությամբ վերականգնել Սիրիայի մշակութային ժառանգության բոլոր օբյեկտները: Այսպիսի կարծիք է հայտնել Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Սիրիայում գործունեություն ծավալած ահաբեկիչները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքի մշակութային և պատմական ժառանգությանը: Մասնավորապես, հնագույն  քաղաքակրթության ամենահարուստ կենտրոններից մեկը՝ Պալմիրայի ավերակները, նրանց վերահսկողության տակ են գտնվում 2015 թ. մայիսից: Պալմիրան ազատագրվել է 2016 թ. մարտին, սակայն վեց ամիս անց զինյալները գրավել են այն: Թեև շուտով հնագույն քաղաքը կրկին ազատ է արձակվել, սակայն ահաբեկիչներին հաջողվել է նոր հարվածներ հասցնել նրան:

Հալեպի պատմական կենտրոնում, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականների, համաշխարհային ժառանգության մաս կազմող շինությունների գրեթե 30% - ը ավերվել է, շինությունների մոտ 60% -ին էլ լուրջ վնաս է հասցվել: Ներկայումս Սիրիայի կառավարությունը այդ թվում Ռուսաստանի աջակցությամբ վերականգնում է ոչնչացված պատմական հուշարձանները:

 

«Ոչ ոք չի պատրաստվում ոչինչ ամբողջությամբ վերականգնել: Սա հակասում է վերականգնման բոլոր կանոններին: Խոսքը թանգարանների վերականգնման և այդ օբյեկտներին իրենց մշակութային կյանքին ու զբոսաշրջության ոլորտներին վերադարձնելու մասին է: Թանգարանը վերականգնել չի նշանակում, որ պետք է վերադարձնել բոլոր այն իրերը, որոնք կորել են: Եթե դրանք չեն կորել, ապա դրանք առկա են», - ասել է Պիոտրովսկին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Ըստ Էրմիտաժի տնօրենի՝ Սիրիայում մշակութային աշխատանքի երկու ոլորտ կա.  թանգարանային կյանքի վերականգնում և ավերված օբյեկտների վերականգնում, և եթե առաջին գործընթացն արդեն սկսվել է, ապա երկրորդի համար անհրաժեշտ է, որ երկիրը ամբողջությամբ վերադառնա խաղաղ կյանքին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /