• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
29.05.2018 | 22:34

Տեղի ունեցավ Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» գրքի շնորհանդեսը (Լուսանկարներ)

Մայիսի 29-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, պատմաբան, ազգային-կուսակցական գործիչ և «Պայքար» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Վարդիվառյանի «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» հատորաշարի 3-րդ գրքի լույս ընծայմանը նվիրված գինեձոն-շնորհանդես:

Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ միջոցառմանը ներկա էին ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ինչպես նաև կուսակցության այլ անդամներ, պատմաբաններ, մտավորականներ, ընթերցասեր հանրություն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ով իր խոսքում ընդգծեց բազմավաստակ պատմաբանի կատարած աշխատանքի առավելությունները՝ միաժամանակ նշելով գրքի նշանակությունն ու կարևորությունը: Պրն. Զարգարյանի խոսքով, գրքի ստեղծման համար արված աշխատանքը հավասարազոր է մի ամբողջ գիտական ինստիտուտի կատարած աշխատանքի, որը արվել է միայն մեկ մարդու ջանքերի շնորհիվ: Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ, հայագիտության և մշակույթի տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար Տ. Զարգարյանը Հ. Վարդիվառյանին պարգևատրեց հայ առաջին տպագրիչ «Հակոբ Մեղապարտ»  հուշամեդալով

Խոսքով հանդես եկավ պատմաբան Սուրեն Սարգսյանը: Վերջինս իր մասնագիտական դիրքերից բարձր գնահատեց Հ. Վարդիվառյանի աշխատությունը՝ շեշտելով, որ այն Ռամկավար Ազատական կուսակցության համապարփակ պատմությունն է և ստեղծվել է բացառապես գիտական անուրանալի վաստակ ունեցող գիտնականի տարիների բեղմնավոր աշխատանքի արդյունքում: Ըստ Սուրեն Սարգսյանի՝    այս գիրքը հրաշալի դասագիրքը տվյալ պատմաշրջանն ուսումնասիրող պատմաբանների համար, քանի որ ամփոփում է ազգային կուսակցությունների վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ: Վարդիվառյանի վաստակը բարձր գնահատեց նաև ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը՝ շնորհավորելով գրքի լույս ընծայման համար՝ հատկապես ընդգծելով կուսակցության պատմության ստեղծման կարևորությունը, ինչպես նաև կարևորելով Վարդիվառյանի մեծարժեք արխիվի դերը, որը, ինչպես ինքը՝ Վարդիվառյանը նշեց, շուտով կտրամադրվի Հայաստանի Ազգային գրադարանին:  

Շնորհավորանքի և գնահատանքի ելույթներ ունեցան նաև Ռուբեն Միրզախանյանը, պատմաբան Քնարիկ Ավագյանը, ովքեր ևս կարևորեցին Վարդիվառյանի կատարած աշխատանքը՝ բարձր գնահատելով սերունդներին իրենց նախորդ գործիչների կյանքին ու գործունեությանը ծանոթացնելու, հայոց պատմության էջերը մոռացությունից փրկելու Վարդիվառյանի ազգօգուտ գործը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ նաև գրքի հեղինակը՝ սեղմ  ներկայացնելով հատորյակի ստեղծմանը նպաստած գործոնները, կուսակցության պատմությունը գրի առնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ շուրջ 40 տարվա ընթացքում դժարություններով ձեռք բերված իր ստվարածավալ արխիվը կնվիրաբերի Ազգային գրադարանին:    

 

Գոհար Մակարյան 

Լուսանկարները՝ Հայ ձայնի

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /