• USD 482.59
  • GBP 639.29
  • EUR 559.61
  • RUB 7.62
  • GEL 196.37
Հունիս 19, 2018
Մեր տղերքը ունեն հզոր մարտական ոգի

 

Կարևորը հզոր մարտական ոգին է ու գաղափարը, որն ունեն մեր տղերքը՝ մեր զինվորները: Հայ ժողովուրդն ու Հայոց բանակը երաշխավորն են այն բանի, որ պատերազմ չի լինի:

Արկադի Տեր-Թադևոսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
30.05.2018 | 20:32

Ծխախոտի օգտագործման տարածվածությունը Հայաստանում

ՀՀ բնակչության շրջանում իրականացված տարբեր հետազոտությունների տվյալները փաստում են, որ տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործումն առողջապահության խնդրահարույց հարցերից մեկն է:

 

«Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» (ԱՀԳԳ) հետազոտության (2015-2016թթ.) տվյալների համաձայն՝ Հայաստանի 15 և բարձր տարիքի բնակչության շրջանում ամենօրյա ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է 26.2% (տղամարդիկ` 53.4%, կանայք`2.3%): Կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցածր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ դեպքերում այդ վարքագիծը կրում է թաքնված բնույթ: Տարբեր հետազոտությունների արդյունքները (ԱՀԳԳ 2007, 2009, 2012, 2016) փաստում են, որ կանայք չեն ցանկանում նշել իրենց ծխելու փաստի մասին՝ ծխող կանանց հետ կապված գոյություն ունեցող հայկական ավանդական դիրքորոշումերի պատճառով:

 

2016թ. իրականացված STEPS ազգային հետազոտության տվյալներով` ծխախոտի օգտագործման տարածվածությունը (ամենօր և պարբերաբար) կազմում է 27.9%: Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխում է, իսկ կանանց դեպքում ծխախոտի օգտագործման ցուցանիշը անհամեմատ փոքր է (տղամարդիկ` 51.5%, կանայք` 1.8%)։

 

Ներկայումս, 18-69 տարեկանների շրջանում ամեն օր ծխախոտ օգտագործողների մասնաբաժինը կազմում է 26.9%: Ընդ որում՝ 18-44 տարիքային խմբում ծխող կանանց մասնաբաժինը կազմում է 1.1%, որը կտրուկ աճում է 45-69 տարիքային խմբում` 3%, իսկ տղամարդկանց 18-44 և 45-69 տարիքային խմբերում ցուցանիշներն առանձնապես չեն տարբերվում՝ կազմելով`50.3% և 53.6%:

 

Գծապատկեր 1. Ծխելու հաճախականությունն ըստ տարիքային խմբերի, (%)

 

 

Բնակչությայն շրջանում ծխելու հաճախականությունը վերլուծվել է նաև ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի: Հետազոտական տվյալներն, ըստ բնակավայրի, վերլուծելիս կարող ենք ասել, որ երևանաբնակ հասարակության շրջանում ծխախոտի օգտագործումն ավելի տարածված է, մարզերում բնակվողների համեմատ (Գծապատկեր 2): Հետաքրքրական է նաև այն փաստը, որ բարեկեցության աճմանը զուգընթաց ծխախոտի օգտագործման տարածվածությունը մեծանում է: Իսկ կրթությունը դիտարկելով, կարող ենք ասել, որ երևում է ծխախոտի չօգտագործման միտում ավելի բարձ կրթության մակարդակ ունեցող հարցվողների շրջանում:

 

 

Գծապատկեր 2. Ամեն օր և պարբերաբար ծխախոտ օգտագործողների մասնաբաժինն, ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի, (%)

 

 

Հետազոտության արդյունքներից երևում է, որ տղամարդիկ սկսել են ծխել ավելի վաղ հասակում, քան կանայք (տղամարդկանց միջին տարիքը կազմել է 17.9, իսկ կանանց՝ 26.2): Տղամարդկանց շրջանում ծխել սկսելու միջին տարիքը բոլոր տարիքային խմբերում կտրուկ չի տատանվում, և կազմում է 17.3 մինչև 18.9 տարի, իսկ կանանց մոտ` 21.4 մինչև 28.4 տարի: Վերջինից կարելի է եզրակացնել, որ 45-69 տարեկան կանանց շրջանում ծխելու սովորույթն ավելի ակնհայտ է, քան 18-44 տարեկանների շրջանում:

 

Ամեն օր ծխողների 94.3%-ն օգտագործում են գործարանային արտադրության ծխախոտ:

 

18-69 տարեկան ամեն օր ծխողների 1.6% օրական ծխում են մինչև 5 գլանակ, 32.7%` 25 և ավելի ծխախոտային գլանակ:

 

45-69 տարեկան ամենօր ծխող տղամարդկանցից յուրաքանչյուր երկրորդը (46.1%), և կանանց յուրաքանչյուր հինգերորդը (19.4%) օրական ծխում են 25 և ավելի ծխախոտային գլանակ, այսինքն՝ 1 տուփից ավելի, որը չարորակ նորագոյացությունների և արյան շրջանառության համակարգի հիվանդությունների առաջացման մեծ վտանգ կարող է դառնալ:

 

18-69 տարեկան կանոնավոր ծխողների 34.5%-ը նշել է, որ վերջին 12 ամսվա ընթացքում փորձել է հրաժարվել ծխելուց (տղամարդիկ՝ 34.0% և կանայք՝ 48%):

 

Ծխող տղամարդկանց 29.2%-ին, իսկ կանանց 39%-ին վերջին 12 ամսվա ընթացքում բժշկի կամ բուժաշխատողի կողմից ծխելուց հրաժարվելու խորհուրդ է տրվել:

 

 

Հարցվածների ամեն երկրորդը (56.4%) նշել է, որ տան պայմաններում, վերջին 30 օրվա ընթացքում, ամեն օր գտնվել է երկրորդային ծխի ազդեցության տակ:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /