• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
31.05.2018 | 13:31

Այսօր հայ կինոյի հիմնադիրներից Համո Բեկնազարյանի ծննդյան օրն է

«Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով: Իմ առջև այն կանգնեց մոտ երեսունհինգ տարեկան նիհարավուն, բարձրահասակ շիկահեր տղամարդու կերպարով… և առաջարկեց նկարվել կինոյում․․․»

 

Հայ ազգային կինոյի հիմնադիր Համո (Համբարձում) Բեկնազարյանը ծնվել է 1892 թ․-ի մայիսի 31-ին (19) Երևան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Երևանի, ապա Տաշքենդի գիմնազիաներում։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի առևտրի ինստիտուտում, որն ավարտել է 1918թ․-ին։ Երիտասարդ տարիներին եղել է պրոֆեսիոնալ ըմբիշ։ Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցույթների։

Ինչ վերբերում է նրա ճանապարհին դեպի կինո, ապա հարկավոր է նշել, որ սկզբում նա տրյուկային դերասան էր ռուս կինոարտադրող Լիբկենի մոտ։ Չնայած այն հանգամանքին, որ նրա դերերը տրյուկային էին, այնումենայնիվ նա կարողանում էր մաքսիմալ տպավորություն թղնել հանդիսատեսի վրա և շուտով նրան սկսեցին անվանել «գեղեցկատես Բեկ»։ Շուտով Բեկնազարյանը տեղափոխվեց կինոարտադրող Խանժոնկովի մոտ, որտեղ նկարահանվեց Ե․ Բաուերի, Ի․ Փերեսթիանիի, Վ․ Գարդինի ֆիլմերում և ընդհանուր առմամաբ հանդես էր գալիս 70-ից ավելի ֆիլմերում։

 

1924 թ․-ին Պետկինոյի տնօրեն Դանիել Դզնունին նախաձեռնում է հայկական առաջին կինոնկարի ստեղծումը՝ Շիրվանզադեի «Նամուս» վիպակի հիման վրա, որի կինոբեմադրությունը առաջարկվում է Բեկնազարյանին, ով արդեն իսկ հասցրել էր լինել հարևան Վրաստանում և զարկ տալ վրացական կինոյի հիմնադրման գործին։ Այսպիսով, «Նամուս»-ը պիտի նկարեր նա․․․ Բեկնազարյանը ֆիլմի սցենարը գրում է մի քանի օրում և նկարահանում, որից հետո աշխարհի տարբեր ծայրերում գրում են կինոարտադրության մեջ որակական նոր մակարդակով կատարված աշխատանքի և սյուժետային բազմազանության ու հետաքրքրության մասին։ Այդ հաղթարշավի հետևանքներից եղավ ԽՍՀՄ-ում «Նամուս» ծխագլանակների թողարկումը…

 

«Նամուսի» հաջողությունից հետո ռեժիսորը շարունակեց «չգունազարդված արևելքի» սեփական հայտնագործումը․ այս մեկնաբանությունը հնչել էր «Նամուս»-ի սյուժեի վերաբերյալ: Այսպիսով, Բեկնազարյանի ստեղծագործեու ուճում հիմնական տեղը զբաղեցրեց կնոջ ստորադաս վիճակը՝ արևելյան բոլոր դրսևորումներով։

Արդեն 1926թ․-ին էկրաններին բարձրացավ Բեկնազարյանի թվով երկրորդ համր ֆիլմը` «Զարեն», որը քրդերի մասին առաջին կինոնկարն էր աշխարհում։ 1927 թ․-ին նկարահանվում է «Խաս-փուշ» կինոնկարը, որ պարսիկների մասին առաջին ֆիլմն էր աշխարհում: Բեկնազարյանը նկարում է նաև չեչենների մասին առաջին կինոնկարն աշխարհում` «Շքանշանով մարդը», ապա` «Իգդենբու» կինոնկարը: Բեկնազարյանը հեղինակ է մի շարք վավերագրական ֆիլմերի:

 

1935 թ․-ին ռեժիսորը բեմադրում է հայկական առաջին հնչունային կինոնկարը` «Պեպոն»՝ երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն: Այստեղ, հերթական անգամ, իրենց դերասանական արվեստի ողջ փայլով հանդես են գալիս հայ մեծանուն դերասանները: Բեկնազարյանի գործերից հարկ է առանձնացնել «Դավիթ-Բեկ»-ը, որտեղ հեղինակին հաջողվել է զուգակցել իրական փաստերը և հորինվածքը։

Հայաստանում Համո Բեկնազարյանի նկարահանած վերջին ֆիլմը եղել է «Երկրորդ քարավան»-ը 1950թ․-ին, որտեղ ներկայացվել է Մեծ եղեռնը վերապրած և աշխարհով մեկ սփռված այն հայերի մասին էր, որոնք 1946 թ․-ին Դերերում հանդես Շուտով, սակայն, Ստալինին «դուր չի գալիս» վերնագիր և նրա հրամանով ֆիլմի բոլոր նեգատիվները ոչնչացվում են:

 

Իսկ 1959 թ․-ին Համո Բեկնազարյանը Տաջիկստանում նկարահանում է իր միակ գունավոր ֆիլմը` «Նասրեդինը Խոջենթում»: Դա Բեկնազարյանի երեսուներորդ և վերջին ֆիլմն էր: Մահացել է 1965թ. ապրիլի 2-ին Մոսկվայում: Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը կնոջ՝ Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի շիրիմի մոտ։ 1966թ-ից հայկական կինոստուդիան կոչվում է Բեկնազարյանի անունով: Համո Բեկնազարյանը իր կատարած ազգանվեր աշխատանքի համար 1935թ․-ին արժանացել է ՀԽՍՀ Ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ արդեն 1941թ․-ին՝ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի։ Եղել է կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրը։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /