• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Աշխարհի ձայն, Լրահոս
31.05.2018 | 18:34

Ասադը հայտարարել է Դամասկոսում քիմիական զենքի բացակայության մասին

Սիրիական իշխանությունները քիմիական զենք չունեն, և նրանք չէին օգտագործի այն սեփական ժողովրդի դեմ: Այս մասին Russia Today-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

«Մենք ցանկացած դեպքում չունենք քիմիական զենք, և մենք չէինք օգտագործի այն  սեփական ժողովրդի դեմ,-ասել է նախագահը:- Ենթադրյալ հարձակումը (ապրիլի 7-ին, սիրիական Դումա  քաղաքում) տեղի է ունեցել Ղութայում սիրիական ուժերի հաղթանակից հետո»:

«Ենթադրենք, որ ունես նման զենք և ցանկանում ես օգտագործել այն: Ե՞րբ դա անել: Մարտի վերջում: Կամ դրանից առաջ, կամ էլ ընթացքում»,- հավելել է Ասադը:

«Այս տարածքում մեծաթիվ են զինվորականներ, զինյալները և քաղաքացիական բնակչությանը: Քիմիական զենքի օգտագործման պարագայում անխոսափելիորեն կտուժեին բոլորը, իսկ դա չի եղել: Եթե գնում է այդտեղ և հանցնենք խաղաղ բնակչությանը, կպարզվի, որ ոչ մի քիմիական հարձակում էլ չի եղել ...», - ընդգծել է նախագահ Ասադը:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին մի շարք ՀԿ-ներ  հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ ապրիլի 7-ին սիրիական Դումա քաղաքում կառավարական ուժերի կողմից իբրև թե  քիմիական զենք է կիրառվել:  Սակայն Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչները ապրիլի 9-ին զննում կատարեցին տարածքում, բայց քիմիական զենքի օգտագործման հետքեր չգտնվեցին:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /