• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
02.06.2018 | 15:35

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները մասնակցեցին «Ես քննադատում եմ անարդարությունը» խորագրով նկարչական մրցույթին

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ Փաստաբանների պալատում տեղի ունեցավ «Ես քննադատում եմ անարդարությունը» խորագրով ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցում էին 5-15 տարեկան երեխաներ։

Մրցույթին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում ընթացող նկարչական դասընթացների մասնակիցները: Բոլոր մասնակիցները ստացան մրցանակներ: Մասնակիցներից Արևիկ Գուլինյանի և Իշխան Մեսրոպյանի նկարները արժանացան հատուկ հավանության, իսկ հեղինակները ստացան հատուկ մրցանակ։

Մրցույթը հիանալի առիթ էր նկարչական դասընթացների մասնակիցների համար ներկայացնելու իրենց պատկերացումները անարդարությունների վերաբերյալ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը յուրովի էր ներկայացրել իր մտքերն ու դիրքորոշումները հարցի շուրջ։

«Ես քննադատում եմ անարդարությունը» խորագրով մրցույթին ցուցաբերած հիանալի մասնակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական  ակումբում կազմակերպվող նկարչական դասերը ընթանում են բնականոն հունով, և մասնակիցները դեռ շարունակելու են մեզ զարմացնել իրենց նոր հաղթանակներով։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /