• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Լրահոս
04.06.2018 | 10:30

Ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության գավաթը Մոսկվայում է

Ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության գավաթն արդեն Մոսկվայում է: Գավաթը ՌԴ մայրաքաղաք հասցնելու և նրա համաշխարհային շրջագայության ավարտին նվիրված արարողությանը ներակ են  գտնվել քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ՖԻՖԱ-ի պատվիրակները, ինչպես նաև մի շարք ֆուտբոլիստներ: Հաղորդում է «Gazeta.ru»:

Բացման արարողության ավարտից հետո գավաթը կհանձնվի Շերեմետևո միջազգային օդանավակայանին, որտեղ հատուկ աշխարհի առաջնության համար հարթակ է կառուցվել: Այստեղ օդանավակայանի անձնակազմը և կամավորները, ովքեր դիմավորելու են հյուրերի և մրցույթի մասնակիցներին, կկարողանան լուսանկարվել լեգենդար գավաթի հետ:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է 2017 թ. սեպտեմբերին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտից: Այս ընթացքում գավաթը եղել է Ռուսաստանի քաղաքներում, որից հետո տարվել է արտասահման: Այս տարվա հունվարից գավաթը եղել է ավելի քան 50 երկրներում: Ընդհանուր առմամբ, 123 օրվա ընթացքում այն  հաղթահարել է ավելի քան 27 հազար կմ և փոխել 11 ժամային գոտի:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կսկսվի 2018 թվականի հունիսի 14-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Նիժնի Նովգորոդի, Սարանսկի, Կալինինգրադի, Վոլգոգրադի, Եկատերինբուրգի, Սամարայի, Սոչիի և Դոնի Ռոստովի 12 մարզադաշտերում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /