• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
04.06.2018 | 13:05

Այսօր Ներսես Շնորհալու ծննդյան օրն է

«Արդ, սա խրատ է մարդկային, բարեպաշտ բոլոր մարդկանց համար. բավ չէ միայն վստահության հանդեպ հավատը ճշմարիտ, պետք է արդար գործերը միացնել հավատին»

 

Հայ մատենագրության մեջ իր անբեկանելի լուման դրած գործիչ Ներսես Շնորհալին ծնվել է մոտավորապես 1102 թ․-ին, Հայկական Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, իշխան Ապիրատ Պահլավունու ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է եղել և Գրիգոր Գ Պահլավունու եղբայրը։ Ստացել է կրթություն Քեսունի մոտ գտնվող Շուղրի Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով եպիսկոպոս Ստեփանոս Մանուկին։ Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը Շնորհալին եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականը և խորհրդատուն: 16 տարեկանում ձեռնադրվել է որես կուսակրոն քահանա և վերանվանվել Ներսես։

1150 թ․-ից Ներսես Շնորհալին անցել է Հռոմկլա ու բնակություն հաստատել այնտեղ, ինչը պայմանավորված էր կաթողիկոսական աթոռի՝ Հռոմկլայում գտնվելու հետ։ Այդ փուլում՝ 1121-1135թթ․-ին Շնորհալին հիմնականում գաղափարական պայքար էր մղում Հայոց և Բյուզանդաց եկեղեցիների միավորման գործընթացի դեմ։

Արդեն կաթողիկոսության տարիներին հայտնի է եղել հայկական բազմթիվ վանքերի հետ ունեցած ջերմ կապերով։ Նա՝ որպես հեղինակություն, 1164թ․-ին ուղարկվել է Կիլիկյան Հայաստան՝ երկու իշխաններին հաշտեցնելու համար։ Իսկ նախքան այ՝ 1141թ․-ին մասնակցել է Անտիոքի հայտնի ժողովին։

Ներսես Շնորհալին կաթողիկոս է ձեռնադրվել 1166 թ․-ի ապրիլի 17-ին՝ Ծաղկազարդի օրը՝ հաջորդելով եղբորը և դառնլով Հայոց առաքելական եկեղեցու 68-րդ կաթողիկոսը։ Մահացել է 1173թ․-ին ու թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։ Նա ըստ արժանավույն մեծարվել է նաև իր կենդանության օրոք․ նրան անվանել են «Երկրորդ Լուսավորիչ Հայոց», «Եռամեծ Վարդապետ», «Աղոթք Հայոց եկեղեցու և հայ հոգու» և այլն։

Իբրև քրիստոնեության պաշտպան՝ նա ուներ հստակ կրոնական աշխարհայացք․ ամեն ինչի նախաստեղծ սկիզբը Աստվածն է։ Սակայն պետք է փաստել նաև, որ հասարաական գործունեության նթացքում նա հաճախ դրսևորում էր ավելի ազատական գաղափարներ և խոսում մարդու բարոյական կատարելագործման անհրաժեշտության մասին, ինչը կնպաստեր պատմական այդ փուլում համագործակցության հարթակ ստեղծելուն հասարակության հոգևոր, իշխանական, զինվորական, քաղաքային և երկրագործ հատվածերի միջև։

 

«Եթե ուսման մեջ ժուժկալ լինես և եթե հարբելիս ապտակ ստանաս, կլինես այն ոսկու նման, որը մաքրվում է քուրայի մեջ»

 

 

Ներսես Շնորհալին բարոյախրատական մի ամբողջ գրական ժառանգություն է թողել սրունդներին, որոնք ամփոփված են մեկնություններում, թղթերում, ճառերում, շարականներում, տաղերում, մեղեդիներում, գանձերում, ներբողներում, հանելուկներում։ Նրա արձակ ստեղծագործություններից հատկապես մեծ ժողովրականություն է վայելել «Թուղթ ընդհանրականը», որը գրվել է 1166թ․-ին, իսկ հրատարակվել արդեն 1788թ․-ին։

 

«Միմյանց մի անիրավեք ու զրկեք, այլ անկեղծ սիրով սիրեք ու բարություն արեք»

 

Ինչ վերաբերում է Շնորհալու չափածո աշխատանքներին, ապա հարկավոր է նշել, որ Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով: Հատկանշական են նրա՝ Աբգար թագավորին, Տրդատ Մեծին և Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Դարեր շարունակ մեծ ժողովրդականություն են վայելել «Առավոտ լուսո», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» գործերը։

Շնորհաին հասարակության կրթվածության մակարդակը բարձրացնելու նպատակով պատմական այդ շրջափուլում գրել է մանկավարժական-ուսուցողական բնույթի ոտանավորներ, ուղերձներ։ Խրատական ոտանավորներից մի քանիսն ունեն կարճ տողեր ու 36 հանգավոր տներ, որոնցից յուրաքանչյուրն սկսվում է հայոց այբուբենի հերթական տառի անունով: Կարևորագույն խրատներ ու գիտելիքներ են պարունակում «Առ եղբորորդին յուր Ապիրատն» ուղերձն ու «Յաղագս երկնի և զարդուց նորա» պոեմը, որն ստեղծվել է Մ․ Հերացու խնդրանքով:

Շնորհալու անվան հետ է կապվում մմանկահասակների սիրելի ժանրերից մեկի՝ հանելուկի, իբրև գրական առանձին տեսակի ստեղծումը։ Նրանից մնացել է ավելի քան 300 հանելուկ, հեղինակն ստեղծել է, որ մարդիկ ունենան ժամանցի ավելի օգտակար միջոց:

Խոսելով Ներսես Շնորհալոի բանաստեղծ գրողի մասին՝ անհնար է չնշել նրա գրչի գործերից «Վիպասանություն...», «Ողբ Եդեսիո», «Բան հավատո» և «Հիսուս որդի» մեծածավալ ստեղծագործությունները, որոնք իրենց գրապատմական նշանակությամբ մինչև օրս անգերազանցելի արժեքներ են մնում:

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /