• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Լրահոս, Հայաստան
05.06.2018 | 13:09

ԱԱԾ-ն զբաղված է իրեն չվերաբերող գործերով, գուցե ուզում են ցույց տալ, որ ատամնե՞ր կան. Հրանտ Բագրատյան

 ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ զարմացած է ԱԱԾ ծավալած գործունեությամբ և այս առնչությամբ Կենտրոն հեռուստատեսության «Ուրվագիծ» ծրագրի հաղորդման ժամանակ արեց այսպիսի հայտարարություն:

«Ինձ դուր չի գալիս այն, որ ԱԱԾ-ն զբաղված է հարկերով, խանութներով.  ինչո՞ւ, որովհետև դա ԱԱԾ խնդիրը չէ»: Բագրատյանը նկատում է՝  28 տարվա պետություն ենք ու այս տարիներին հասկացել ենք, որ ԱԱԾ –ն պետք է ունենա երկու  գործառույթ. մեկը  հակահետախուզությունն է, մյուսը՝ արտաքին հետախուզությունը. Մինչդեռ այսօր ԱԱԾ-ն զբաղված է խանութներում իրականցվող ստուգումներով, ինչը տնտեսագետի որակմամբ անհասկանալի գործընթաց է:

Հրանտ Բագրատյանը հիշեց իր վարչապետության շրջանը, երբ նույնաբովանդակ  հարցերով ինքը բանավիճում էր ՀՀՇ ներքին գործերի նախարար  Վանո Սիրադեղյանի հետ: «Չեք հիշո՞ւմ, երբ իմ ու Վանո Սիրադեղյանի միջև եղավ հակասություն: Միայն տարիների պայքարից հետո մեզ հաջողվեց ստեղծեց  միասնական  քննչական մարմին, որն իր վրա վերցնեց այդ բոլոր գործառութները: Ի վերջո, կոռուպցիայի համար պատասխանատուն դատախազությունն է, անգամ ոստիկանությունը չէ, այն մեզ մոտ միայն հասարակական կարգ է պահպանում: Իսկ համակարգում արդեն ունենք ստուգող մարմին, դա Հարկային  տեսչությունն է: Բայց հիմա հայտնվել է ԱԱԾ-ն ու տարբեր հայտարարություններ է անում խանութների վերաբերյալ: Ինձ համար անհասկանալի են նման բոլոր հայտարարությունները անհատ ձեռներեցների մասով: Դա ինձ զարմացնում է»:

   Իր զարմանքն արտահայտելուց հետո Բագրատյանը կարծես «հայտնաբերեց» ԱԱԾ կողմից բարձրացված այս ամբողջ աղմուկի իրական պատճառը. «Գտնում եմ, որ այդ հարցերը բացարձակապես ԱԱԾ-ի տիրույթում չեն, հետևաբար կարծում եմ, ԱԱԾ-ն ուզում է ցույց տալ, որ ատամներ կան, ձեզ խելոք պահեք»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /