• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
05.06.2018 | 11:32

Երբեմն փորձը կարող է գործին խանգարել. Շիրակի նորանշանակ մարզպետ

«Հայ Ձայնի» հարցազրույցը Շիրակի նորանշանակ մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

 

 - Պարոն Սարուխանյան, Շիրակի մարզում ո՞րն է լինելու աշխատանքի Ձեր ռազմավարությունը:

-          Մեր աշխատանքը  կլինի հնարավորինս բաց. սա որպես ռազմավարություն: Հաշվի առնելով մեր ներքաղաքական իրավիճակը և դրսի հայերի հետաքրքրությունը Հայաստանով, մենք հնարավորինս աշխատելու ենք բաց, ապահովելու ենք անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի մեր հայրենակիցներն իրազեկվեն Գյումրիում տեղի ունեցող իրողություններին: Դա նաև կխթանի երգաղթին:

-          Դուք մանկավարժ եք, ու թեև կրթական ոլորտը գտնվում է մարզպետարանի ենթակայության տակ, այնուհանդերձ, մարզպետի գործառույթներն ավելի լայն են: Հետևաբար,  ինչպե՞ս եք պատկերացնում գյուղատնտեսության ոլորտում Ձեր աշխատանքը:

-          Իրականում ես գյուղական ոլորտի հետ էլ կապեր ունեմ: Ես զբաղվել եմ անասնապահությամբ, ունեցել եմ անասնաֆերմա. հիմա դրանով մեկ ուրիշն է զբաղվում, բայց ժամանակին այն ինձ է պատկանել: Բավականին լավատեղյակ  եմ  հողօգտագործման, անասնապահության ոլորտներից: Ծանոթ եմ առկա խնդիրներին: Ի վերջո, ես ծնունդով այս մարզից եմ, այս քաղաքից եմ, ու ինչպես դուք, այնպես էլ ես՝ ծանոթ եմ: Որպես մարզի, քաղաքի մարդ, ով ապրել է առկա խնդիրների մեջ ու խնդիրներով, ավելի լավ եմ պատկերացնում իրավիճակը, քան ցանկացած մեկը, ով կգար մեկ այլ մարզից կամ քաղաքից:

-Խոսենք կադրային քաղաքականությունից: Ինչպիսի՞ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել՝ մեծամասշտա՞բ, թե՞ մասնակի: Ի դեպ, մարզպետարանում կան կադրեր, ովքեր աշխատանքի հարուստ փորձ ունեն, հնարավոր կադրային փոփոխությունները կազդե՞ն նրանց վրա:

-            Դեռ չեմ կարող ասել, ընթացքում կտեսնեք, բայց փոփոխություններ, միանշանակ, կլինեն: Երբեմն փորձը կարող է նույնիսկ գործին խանգարել: Շատ հաճախ օգնում է, սակայն երբեմն նաև խանգարում:

-          Իսկ ինչպիսի՞ ռազմավարական առաջնահերթություններ կարող եք այս պահին առանձնացնել:

-          Կրթական ոլորտը. Այսօր, ես որպես այս ոլորտից եկած մարդ, շատ լավ եմ պատկերացնում առկա խնդիրները և ամեն ինչ անելու եմ, որ մաքրեմ ոլորտում առկա կոռուպցիան: Շատ կարևորում եմ կրթական ոլորտը, ինչպես նաև առողջապահության ոլորտը, որը որոշակի ռազմավարական փոփոխությունների կարիք ունի: Երրորդը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, այստեղ մենք աշխատելու ենք հնարավորինս բաց, այսինքն` կանենք ամեն ինչ, որ դրսի մեր հայրենակիցները՝ տեսնելով մեր աշխատանքը, ներգաղթեն և փորձեն ինչ-որ ներդերումներ անել տեղում:

-          Դուք մի քանի անգամ Ձեր խոսքում շեշտեցիք, որ աշխատելու եք թափանցիկ ու բաց: Կարո՞ղ ենք ենթադրել, որ մինչ այդ ամեն ինչ եղել հակառակը` փակ ու ոչ թափանցիկ:

-          Ոչ, ես չեմ ասում, որ փակ է եղել, բաց է եղել, բայց ավելի է բացվելու: Նույն վարչությունների, բաժինների աշխատանքը. ես հանդիպումներ եմ ունեցել պատասխանատուների հետ ու հրահանգել, որ իրենք ավելի բաց աշխատեն և իրենց գործողությունները ներկայացնեն հանրությանը:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /