• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
05.06.2018 | 15:03

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները թավշյան հեղափոխությունից հետո

Ինչպես հայտնի է, հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Վերջինս իր հավատարմագրերն է հանձնել նախարարին, իսկ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։

 

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական- դաշանակցային բնույթ են կրում, սակայն բոլոր կողմերն էլ նշում են, որ այդ հարաբերություների ներքին ռեսուրսը մինչև վերջ օգտագործված չէ։ Նույնիսկ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել է, որ երկկողմ հարաբերությունների հնարավորությունը ամբողջությամբ չի օգտագործվում։

 

Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկան ընդդիմության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, շատ էին խոսակցություններն այն մասին, որ նոր ուժերը ունեն ընդգծված արևմտյան կողմնորոշում, և կփոխվելու է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ձևաչափը։ Սակայն մայիսի 14-ին Սոչիում  ԵԱՏՄ շրջանակներում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ այս մտահոգությունները մասամբ փարատվեցին, երբ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է նախկինում կնքված բոլոր պայմանագրերին։

 

Այնուամենյանիվ, խոսակցությունները Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սպասվող փոփոխություննների մասին չդադարեցին, քանի որ իշխանության եկած նոր ուժերը նախկինում բազմիցս քննադատել են այդ հարաբերությունները։ Այսօր, երբ ընդդիմությունը եկել է իշխանության, պարզ է, որ պետությունը կարիք ունի Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությւոների ձևաչափին, սակայն կարևոր է նաև, որ այդ հարաբերությունները նոր որակ ստանան։

 

Հարաբերությունների այդ որակը պետք է հենվի այն գիտակցության վրա, որ երկկողմ ռազմավարական նշանակության անվտագային-քաղաքական համագործակցությունը հավասարապես անհրաժեշտ է երկու կողմերին։ Ինչքան, որ Հայաստանն է շահագրգռված Ռուսաստանի հեռ ռազմաքաղաքական հարաբերություններին նոր որակի կառուցմանը, նույնքան էլ Ռուսաստանը կարիք ունի իր դիրքերի ամրապնդմաը Հարավային Կովկասում, որտեղ իր միակ դաշնակիցը հենց Հայաստանն է։

 

Երկկողմ հարաբերությունների խաթարումը հավասարապես վնասակար է երկուսին էլ։ Սակայն այդ հարաբերությունները նախկինում աչքի չեն ընկել երկկողմ կարևորության գիտակցությամբ հիմնականում հայկական կողմի պատճառով։ Նոր իշխանությունները շանս ունեն փոխելու այդ հարաբերությունների որակը՝ հստակորեն բացատրելով մեր ռազմավարական դաշնակիցներին Հայաստանի նշանակությունը վերջինիս շահերի տեսանկյունից ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում։

 

Նմանատիպ աշխատանքը բարդ է, սակայն կարևոր, քանի որ այդ հարաբերություններին նոր որակ է հաղորդում և ցույց է տալիս, որ Ռուսաստանը ևս շահագրգիռ է հարաբերությունների այդ մակարդակի ստեղծման ու պահպանման համար։ ՀՀ-ում արտաքին քաղաքականության նոր պատասխանատուներն արդեն Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ միասին հնարավորություն են ստանում երկկողմ շահերի հաշվառմամբ ու գիտակցությամբ կառուցել հարաբերություններ, ըստ որոնց՝ կողմերը միմյանց լավություն չեն անում, այլ շարժվում են միայն իրապես ռազմավարական դաշնակիցներին հատուկ ձևաչափով ու բացահայտնում չօգտագործված այն ներուժը, որը առկա է երկկողմ հարաբերություններում։



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /