• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
05.06.2018 | 15:55

Հեղափոխությունները երջանկացնո՞ւմ են մարդկանց, ինչպես խոստանում են հեղափոխականները

Դիտարկումներ «թավշյա հեղափոխության» շուրջ

Հայտնի է, որ մերօրյա հեղափոխականների ոգեշնչման աղբյուրն ու գործողությունների ուղեցույցը ամերիկացի հայտնի հասարակական գործիչ, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ջին Շարփի «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» մեթոդական ձեռնարկներն են: Դրանց միջոցով պրոֆեսորը հեղափոխության սիրահարներին մանրամասնորեն ուսուցանում է՝ ի՞նչ գործիքներով պայքարել պետական ռեժիմների դեմ և ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն:

Շարփի հեղափոխական տեխնոլոգիրաները առատորեն կիրառվել են Արաբական աշխարհում, Վրաստանում, Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունների ժամանակ: Այսուհետ հիշատակված երկրների շարքում նաև պետք է ավելացնենք մեր երկրի անունը, քանզի Նիկոլ Փաշինյանի իրականացրած թավշյա հեղափոխության հիմքում ևս Շարփի մեթոդներն էին. այդ օրերին քաղտեխնոլոգիաների գիտակները փաստում էին, որ Երևանի փողոցային ակցիաներում ակնհայտորեն իրականացվում են ամերիկացի գործիչի՝ գունավոր հեղափոխություններիգրքույկում զետեղված մի քանի տասնյակ մեթոդները: Հետաքրքիրն է, որ փողոցում իրացված հիմնական գործիքակազմերից՝ քաղաքացիական անհնազանդություններից, սոցիալական ցույցերից բացի Շարփի մեթոդները զուգահեռաբար ու հաջողությամբ կիրառվեցին նաև որոշ զլմ-ներում, իսկ դա նշանակում է, որ <հեղափոխության մունետիկի> գրքույկը մեզանում գրեթե ամբողջությամբ աշխատեց:

Փաստերը նաև ցույց են տալիս, որ Շարփի տեխնոլոգիրաներով հեղափոխություն իրականացրած գրեթե բոլոր երկներում ընթացքը եղել է արյունոտ ու դրանք հիմնականում զուգակցվել են քաղաքացիական պատերազմներով: Հիշենք արաբական գարունների պատմությունը, իրավիճակը Հյուսիային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Ղրղըզստանում, Վրաստանում, իսկ Ուկրաինայում այժմ նույնիսկ պետականության ճգնաժամ է:

Տարիներ առաջ Շարփին հարց են ուղղել, թե ինչո՞ւ են իր տեխնոլոգիաներով հեղափոխության ճանապարհ բռնած երկրները հայտնվում քաոսային վիճակում, ամերիկացի գործիչը պատասխանել է. «Իմ գրքով ես օգնում եմ հասարակություններին ազատվել բռնապետությունից, բայց թե ինչպե՞ս ամրագրել այդ հաղթանակն ու ավարտել հեղափոխությունը, ստիպված են իրենք մտածել ու գրել այդ մասին»: Փաստն այն է, որ նրա առաջարկած քաղտեխնոլոգիրաներով հեղափոխություն իրականացրած և ոչ մի երկիր այդպես էլ չի հասնում լիակատարհաղթանակի, հեղափոխական ալիքի վրա իշխանության եկածներն անկարող են լինում գտնել երկրի զարգացման ճշգրիտ ուղիներ, այդ երկրներում հաճախակի բնույթ են կրում ներքին խժդժությունները, նրանք հայտնվում են պերմանենտ հեղափոխությունների ցիկի մեջ, ստեղծվում է անկառավարելի քաոս:

Այս նախադեպերը չեն կարող չանհանգստացնել մեզ՝ թավշյա հեղափոխության ուղով անցած, բայց դեռ անհրաժեշտ հանգրվանի չհասած հայաստանցիներիս: Դեռևս միակ բարեբախտությունն այն է, որ ի տարբերություն թվարկածս երկրների, մեզ մոտ հեղափոխության տաք փուլն անցավ անարյուն: Փառք Աստծո՝ Հայաստանում բախում, բռնի ուժի իրացում տեղի չունեցավ, կողմերը՝ թե մեր ժողովուրդը, թե նախկին իշխանություններն ու հեղափոխականները հասկացան, եթե հեղափոխությունը տեղի ունենա ուժի գործադրման ճանապարհով, ապա Հայաստանը կարող է հայտնվել քաղաքացիական պատերազմի հորձանուտում, ինչը հղի է կործանարար հետևանքներով:

Ի՞նչ իրավիճակ է այժմ՝ հետհեղափոխական Հայաստանում: Նոր իշխանությունն ամեն ինչ անում է ժողովրդի հեղափոխական էֆորիան հնարվորինս երկար պահպանելու համար: Այն օդ ու ջրի պես հարկավոր է նոր կառավարությանը՝ գոնե մինչև արտահերթ ընտրություններ: Հետևաբար, գործադիրի գրեթե բոլոր քայլերը ակնհատորեն պոպուլիստական են:

Իսկ ժողովրդի մի զգալի մասը դեռևս հեղափոխական էֆորիայի մեջ է, շարունակում է վարդագույն ակնոցներով նայել իշխանության բոլոր քայլերին, անզիջում է ու չի հանդուրժում վարչապետ Փաշինյանին, նրա թիմին ուղղված որևէ, անգամ օբյեկտիվ քննադատություն: Ինչն ի դեպ կարող է խիստ վտանգավոր լինել հենց նոր կառավարության համար:

Սրա հետ մեկտեղ Հայաստանում կա նաև այն համոզմունքը, որ թավշյա հեղափոխությամբ փոփոխվել է նաև մարդկանց մտածողությունը: Ասել է, թե Հայաստանում կատարվել է մտածելակերպի հեղափոխություն, երբ մարդիկ իրենցից հեռու են մղել վախերն ու պատրաստ են պայքարել սեփական իրավուքների պաշտպանության համար: Այս գիտակցումն, իհարկե, շատ լավ է ու ողջունելի, բայց եկեք տեսնենք նաև երևույթի մյուս կողմը, որտեղ նշմարելի են նաև վտանգները:

Մարդիկ տեսան ու համոզվեցին, որ մեր տիպի երկրում ցանկացած պահի, ցանկացած մեկը, որը կկարողանա քաղաքացիական անհնազանդության տարբեր գործիքներ կիրառել ու գոնե մեկ շաբաթ 100-150 հազար մարդ փողոցում պահել, կկարողանա կաթվածահար անել ողջ համակարգն ու իշխանափոխություն իրականացնել. փոխել երկրի վարչապետ ու նախագահ, հետո ում ուզես՝ քաղաքապետ, համալսարանի ռեկտոր, պոլիկլինիկայի ու դպրոցի տնօրեն, շարքը կարելի է շարունակել, ու այսպես մինչև Ժեկի պետ:

Այս օրերին ժողովրդի մեջ հաճախ կլսեք այսպիսի մտքեր, թե. <<Մենք փողոց դուրս չեկանք կոնկերտ անձի համար, դուրս եկանք իրավիճակ փոխելու, ու եթե Փաշինյանն իրեն չարդարացնի, նորից դուրս կգանք փողոց ու իրեն կփոխենք>>: Եթե սա մի կողմից դիտվում է որպես քաղաքացու իրավունք, ապա մյուս կողմից այն խիստ ռիսկային է հենց պետության համար: Պատկերացրեք մի պահ, որ հասարակության ներսում նման մտածողությունը դառնա համատարած, երբ ցանկացած հարց լուծելու համար պետք է ցույցեր լինեն, փողոցներ փակվեն, գործադուլ ու դասադուլ հայտարարվեն: Վստահաբար կարելի է ասել, որ երկիրն ուղղակի կհայտնվի անկառավարելի փոփոխությունների և անկայունության ցիկլում:

Ի դեպ, նկատենք, որ գունավոր հեղափոխությունների բովով անցած երկրներին բնորոշ են պերմանենտ հեղափոխությունները և անկառավարելի քաոսը: Կհաջողվի՞ Հայաստանի նոր իշխանությանը երկիրը զերծ պահել նման վտանգավոր զարգացումներից՝ ցույց կտա ժամանակը:

Անդրադառնամ նաև մյուս մտահոգությանը: Զարգացած քաղաքացիական հասարակության առկայությունը շատ կարևոր ու դրական գործոն է տվյալ երկրի համար: Սակայն նման հասարակության առկայությունը օգտակար կարողէ լինել երկիրն միայն այն դեպքում, եթե նրա ձևավորումը տեղի է ունենում ներսում, սեփական ժողովրդի պահանջների համահունչ: Մինչդեռ մեզանում պատկերն այլ է. քաղաքացիական հասարակության ձևավորման ողջ ընթացքը ուղղորդվել ու շարունակում է ուղղորդվել արտաքին թելադրանքով:

Հետխորհրդային երկրներում արևմտյան դոնորները նախաձեռնեցին քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմավորում՝ նպատակ ունենալով նրանց միջոցով այդ երկներում կառուցել իրենց համար ցանկալի բաց հասարակություններ, որոնք տվյալ երկրում կդառնան սեփական գաղափարների ու ծրագրերի իրականացնողները: Այս նպատակով՝ նաև Հայաստանում, մեկը մյուսի հետևից բացվեցին ՀԿ-ներ ու ստեղծվեցին քաղաքացիական նախաձեռնություններ: Սրանք ուղղակիորեն գտնվում են արևմուտքի ազդեցության դաշտում՝ թե ֆինանսները, թե՛ հրահանգները տրվում են դրսից: Իզուր չէ, որ նման կառույցները մեզանում արդարացիորեն անվանվում են արևմտյան գործակալներ կամ 5-րդ շարասյուն՝ երկրի ներսում:

Հեղափոխությամբ տարված մեր ժողովուրդը մեծ հաշվով չնկատեց, այժմ էլ դեռ անհրաժեշտ չափով իրազեկված չէ, որ հայաստանյան թավշյա հեղափոխության առաջամարտիկներ դարձան հենց արևմտյան ֆինանսավորմամբ գործող հկ-ների ու քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստները, որ Նիկոլ Փաշինյանի կողքին՝ հարթակում, որպես զինակիցներ կանգնած էին հենց այդ երիտասարդները: Նրանք շատ լավ են տիրապետում հեղափոխությունների տեսություններին, տեխնոլոգիաներին, ասել է, թե գիտեն ինչպե՞ս անել հեղափոխություն, նրանք հրաշալի պատվեր կատարողներ են, համառեն են ու անզիջում: Սակայն նրանք մարդիկ են, ովքեր չգիտեն ամենակարևորը՝ ինչպե՞ս կառավարել երկիրը՝ առանց արտաքին հրահանգների: Ինչպես ասացինք, Հայաստանում գործողքաղաքացիական նախաձեռնությունեի գերակշիռ մասին հանձնարարականեր տրվում են դրսից, իսկ այդ ցանկում երկիր զարգացնելու պահանջ չկա, դա դրսին չի հետաքրքրում: Եվ այսօր իշխանության ղեկին՝ տարբեր մակարդակներում, հայտնվել են հեղափոխական ակտիվիստները ու ստեղծվել էմի իրավիճակ, որ քաղաքացիական հասարակության անվան տակ այդ ցանցային կազմակերպությունները՝ ՀԿ-ները, Հայաստանում դարձել են պետական քաղաքականությունթելադրողներ: Հարց է առաջանում, ամերիկացի

Շարփի տեխնոլոգիաներով մի քանի օրում իշխանափոխություն իրականացրածներն ունե՞ն անհրաժեշտ մտավոր ներուժ, ունե՞ն պետական, ազգային մտածողություն երկրի կառավարելու համար:

Հայաստանը չափազանց կարևոր ժամանակներ է ապրում: Իզուր չէ, որ մեր ժողովրդի՝ իրավիճակը սթափ գնահատող հատվածը խիստ մտահոգ է, ու հարցադրումներն էլ քիչ չեն.հեղափոխության ալիքի վրա իշխանության եկածները կկարողանա՞ն ամրագրել այդ հաղթանակը, ի զորու կլինեն ժողովրդի ոգևորությունը գործի վերածել, կկարողանա՞ն երկիրը տանել զարգացման ճանապարհով, կկարողանա՞ն ժողովրդին տալ հեղափոխական հարթակներից խոստացված երջանկությունը: Մեծ են սպասումները, մեծ է ոգևորությունը: Նորեկները լավ են հասկանում, որ ժողովրդական այդ տրամադրությունները արագ կարող են փոփոխվել՝ վերածվելով հիասթափության և նույնիսկ ատելության, եթե իրական գործի փոխարեն ընդամենն արվեն ժողովրդահաճո, PR քայլեր, իսկ գործողությունները չանցնեն կենացների ու հեղափոխական ճառերից այն կողմ:

 

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /