• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
05.06.2018 | 17:20

«Սուպերվարչապետություն» ենթադրող սահմանադրությունը պետք է փոխվի. քաղաքագետ

Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների. «Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա կոչում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»,-ասել էր Սարգսյանը:

Վերոնշյալի վերաբերյալ Հայ Ձայն-ը մեկնաբանություն խնդրեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ:

   Ըստ քաղաքագետի՝ արդարացի է նախագահ Սարգսյանի դիտարկումը, քանի որ ներկայիս կառավարման համակարգը նախագահական մոդելի այլակերպությունն է: «Երկիրը պետք է գնա սահմանադրական փոփոխությունների, քանի որ ներկա սահմանադրությունը, որը ենթադրում է «սուպերվարչապետություն» զարգացում չի ապահովի: Այն սարքած է, որպեսզի կլանն ու մաֆիան մնան, ու ես շատ անգամներ եմ ասել այդ մասին: Նոր խորհրդարանը պետք է լրջորեն այս հարցով զբաղվի, որպեսզի կայուն Սահմանադրություն ունենանք: Այլապես ամեն մեկը եկել է իր կլանով և փորձում է իրեն հարմարեցնել Սահմանադրությունը»,- նշեց Շիրինյանը:

   Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանը ե՞րբ կարող է իրականացնել այդ աշխատանքը, քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր պետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ և՛ ներքին, և՛ արտաքին, նկատի ունեմ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումն ու Իսրայելի չափից ավելի ակտիվացումը, մեզ մոտ ստեղծում են սպառնալիքներ: Դրա համար արտահերթ ընտրություններն անպայման պետք է տեղի ունենան, ցանկալի է հուլիսին, որ սեպտեմբերին կառավարությունը ձևավորվի, որից հետո այն պետականաշինությամբ կզբաղվի և զուգահեռաբար կստեղծվի հանձնաժողով, որն այդ սահմանադրական բարեփոխումների համար նախադրյալներ կստեղծի: Այսինքն՝ կես տարին բավական է դրա համար: Արդեն հաջորդ տարի մենք կարող ենք ունենալ իսկական խորհրդարանական հանրապետություն և բալանսավորված սահմանադրություն, որը չափազանց կենսական է մեզ համար»:

Ըստ քաղաքագետի՝ ընտրությունների հետաձգումը Հայաստանի համար կարող է անվտագային խնդիրներ առաջացնել: Քաղաքագետը կարծում է, որ կարիք չկա նույնիսկ փոփոխել Ընտրական օրենսգրքը: «Ռեյթինգայինը չափազանց հարմար է ընտրություններ իրականացնելու համար, քանի որ մենք մտածում ենք, որ խորհրդարանական մեծամասնությունը կփորձի ռեյթինգայինով անցնել, սակայն ոստիկանությունը կձերբակալի նրանց փող բաժանելիս և դրանով ամեն ինչ կվերջանա»,- ամփոփեց նա:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /