• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
05.06.2018 | 17:48

Դրոշի ու զինանշանի փոփոխության հարցը մեկ մարդու որոշելիք չէ. Մշակույթի նախարար

Հայաստանի դրոշի ու զինանշանի փոփոխության վերաբերյալ հնարավոր է քննարկումներ կազմակերպվեն: Այս մասին նշեց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում: Նախարարն ընդգծեց, որ այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց հաստատեց, որ շատ մարդիկ այդ մասին բարձրաձայնում են:

«Բարձրաձայնվում են և՛ օրհներգի, և՛ զինանշանի փոփոխության հետ կապված հարցեր: Սակայն այդ հարցը մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի, մենք քննարկում պետք է ծավալենք: Այս պահին դեռ չենք ձեռնարկել, բայց անպայման կունենանք քննարկում»,- նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ պատրաստվում են անդրադառնալ խնդրին, քանի որ հարցը գնալով հանրայնանում է, և շատ մարդիկ են դրա մասին բարձրաձայնում:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /