• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
05.06.2018 | 18:14

Թիմի հետ եկել եմ, թիմի հետ էլ պետք է գնամ. Հովհաննես Սահակյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս առնչությամբ Հայ Ձայն-ի հետ զրույցում նա ասաց, որ իր քայլը կատարել է սեփական որոշմամբ:

 

-Պարոն Սահակյան, ինչո՞ւ որոշեցիք  աշխատանքից ազատման դիմում  ներկայացնել. ձեզ ստիպե՞լ են:

-Ոչ ոք ինձ չի ստիպել,  ու ես չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է մտածել, որ ինձ կարող են ստիպել: Դա իմ անձնական որոշումն է: Այս ժամանակահատվածում, այս պահին իմ կայացրած որոշումը, կարծում եմ, շատ ճիշտ էր:

Առանց նեղանալու, առանց նեղսրտելու ես գնացել եմ այդ քայլին:

Ի վերջո, եկել է նոր թիմ, եկել է  նոր նախարար:

 Իսկ նոր թիմին ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում:

 Սոցիալական ապահովության պետական ծառայությունն այն ոլորտն է, որտեղ մենք պետք է մշտապես գրանցենք  հաջողություններ: Այս ոլորտում մենք առնչվում ենք սոցիալական  խավի հետ, որն ամենօրյա ուշադրության ու հոգածության կարիք ունի: Այն աշխատանքը, որն այս ժամանակահատվածում մեր թիմի հետ իրականացրեցինք, կարծում եմ, կարող է լավ հիմք հանդիսանալ հետագայում այս ոլորտն էլ ավելի զարգացնելու և լավ արդյունքներ գրանցելու համար:

-Այնուհանդերձ, ձեր հեռանալը կարո՞ղ ենք նաև այսպես ձևակերպել՝   չէիք կարող մնալու ու աշխատել վարչապետ Փաշինյանի թիմի հետ:

-Ամենևին, խնդրում եմ իմ քայլը նման շեշտադրմամբ չմեկնաբանեք: Կրկնում եմ՝  քաղաքական իրավիճակ է փոխվել: Իսկ ես  քաղաքական գործիչ եմ, թիմի հետ եկել եմ, թիմի հետ պետք է գնամ: Իմ քայլի հետևում որևէ կոնֆլիկտ, որևէ խնդիր մի փնտրեք, ասում եմ ամենայն անկեղծությամբ:

Սա բարոյական ու անձնական հարթության վրա իմ կողմից կայացված որոշում էր:

-Եթե թիմով գալու, թիմով գնալու սկզբունքով առաջնորդվենք, ապա կարող են տարբեր ոլորտներում ընդգրկված որակյալ մասնագետների լուրջ կորուստ ունենալ: Դա որքանո՞վ է ճիշտ:

 - Ես միշտ պատրաստ եմ իմ պետությանը ծառայեցնել  իմ մասնագիտական կարողությունները, որպես իրավաբան և օգտակար լինել կառավարման  համակարգում ունեցածս հմտություններով:

 Մենք բոլորս պետք է ամեն ինչ անեք, որպեսզի մեր երկիրն ու պետությունը  հաջողություններ ունենա՝ անկախ նրանից՝ ես ու իմ քաղաքական թիմը ընդդիմություն ե՞նք, թե՞ իշխանություն:

Այս պարագայում իշխանության է եկել նոր թիմ, կան նոր մոտեցումներ և այս մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրականացնելու իրենց ծրագրերը:

Ինձ մնում է նրանց հաջողություն մաղթել:

 -Իսկ ինչ եք կարծում, վարչապետ Փաշինյանի կողմից ճի՞շտ կադրային քաղաքականություն է իրականացվում. Ի դեպ, մի կողմից լսում ենք դրական կարծիքներ, մյուս կողմից՝ բավանանին սուր քննադատություն:

- Եկեք չշտապենք գնահատականներ տալու հարցում:  Կա 100 օրվա գաղափար,  սպասենք ու կտեսնենք, թե այդ ընթացքում նոր թիմն ի՞նչ է անում, ի՞նչ մոտեցումներ  ունի, ի՞նչ ուղենիշեր է որդեգրում: Դրանից հետո միայն և՛ հանրությունը, և՛ մենք կտանք կատարավածի  հստակ ու անկողմնակալ  գնահատականը:

 

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /