• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
06.06.2018 | 12:03

Այսօր տաղանդաշատ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ երաժշտական տարբեր լեզուների միջև... Հայ կոմպոզիտորիների հետ միասին մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը։ Իսկ երբ լսեն, կասեն. «Պատմե՛ք մեզ այս ժողովրդի մասին, ցույց տվեք այն երկիրը, որն այսպիսի արվեստ է ստեղծում»

 

Արամ Խաչատրյանը 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից է։ Նրա երաժշտությունը նվաճել է ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլև ամբողջ աշխարհը։ Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր Արամ Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին. արդի հանրաճանաչ ստեղծագործությունների ցանկում առաջին տեղերում է գտնվում «Սուսերով պարը» «Գայանե» բալետից:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ.-ի հունիսի 6-ին Թիֆլիսի Կոջորի արվանձանում, հայ կազմարար Եղիայի և Ղումաշի ընտանիքում, ովքեր ունեին 5 զավակ՝ չորս տղա և մեկ աղջիկ։

Թիֆլիսում ապրելու տարիներին Խաչատրյանը մշտապես շրջապատված է եղել երաժիշտներով, քանի որ պատմական այդ փուլում հատկապես Թիֆլիում գործում էին բազմաթիվ երաժշտական դպրոցներ ու հաստատություններ։

1915 թ․-ին Արամ Խաչատրյանի ընտանիքը, թողնելով ամբողջ ունեցվածքը, գաղթում է ներկայիս Կրասնոդար քաղաք, սակայն իրադրություններն այնպես են զարգանում, որ թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, և Խաչատրյաններիի ընտանիքը վերադառնում է տուն և միայն 1921թ․-ին տեղափոխվում Մոսկվա, որտեղ էլ 19 տարեկանում՝ 1922 թ․-ին սովորում է նոտաները և ընդունվում Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի դասարան՝ համատեղելով Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում կենսաբանական կրթությունը:

 

«Նրա մեղեդիները, անշուշտ, մի քիչ կրում են XX դարին բնորոշ լարվածությունն ու երբեմն դուրս հորդող դիսոնանսները։ Միևնույն ժամանակ չափազանց բարձրակարգ մոտեցմամբ միահյուսվում են հրաշալի նեոռոմանտիզմն ու հարուստ նվագախումբը, այդպիսով, կարծում եմ՝ նա բավականին համահունչ է մեր օրերին»

Մերին Օլսըփ

 

Այնուամենայնիվ, միայն 1925թ․-ին ապագա կոմպոզիտորն ընտրեց հենց այդ մասնագիտացումը, քանի որ այդ տարի ուսումնարանում բացվեց կոմպոզիցիայի դասարան։Շուտով՝ 1929թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա՝ Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկու մոտ:

 

 

Խաչատրյանի համար բավականին մեծ կարևորություն ունեցավ 1933 թ․-ին Սերգեյ Պրոկոֆևի այցելությունը Մյասկովսկու դասարան, ով երիտասարդ կոմպոզիտորի մի քանի գործեր տարավ Փարիզ, որտեղ դրանք ներկայացվեցին հանդիսատեսի դատին:

 

Խաչատրյան կոմպոզիտորի առաջին հրատարակված ստեղծագործությունըեղավ «Պար»-ը, որտեղ նա հստակ ընդգծում էր իր ոճական առանձնահատկությունները։ Արդեն 1932 թ.-ին ծնվեց նրա Դաշնամուրային սյուիտը, որի առաջին մասը՝ «Տոկկատը», մտավ շատ դաշնակահարների երկացանկի մեջ և իր հմայքը պահպանում է մինչև օրս։ Մեկ տարի անց հանդիսատեսի դատին հանձնվեց «Պարային սյուիտը», որը բազմաթիվ ուսումնասիրողների կողմից անվանվել է շատ նորարարական։

1935 թ.-ին Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում հնչեց կոնսերվատորիայի շրջանավարտի դիպլոմային աշխատանքը՝ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիան, որ փակեց կոնսերվատորիայի դուռը և ացեց ավելի մեծ դուռ Խաչատրյանի համառ, դուռ՝ դեպի մեծ բեմ։

Արդեն հասուն կոմպոզիտորի ստեղծագործություններում նշմարելի է դրամատիզմը․ դրա լավագույն օրինակներից են «Վալենսիայի այրին» և «Դիմակահանդեսը»։ Այս փուլում նա զբաղվել է նաև կինոերաժշտության ստեղծմամաբ, մասնավորապես նրա ստեղծագործություններն են հնչում «Պեպո», «Զանգեզուր» և բազմաթիվ այլ կինոնկարներում։

Չնայած այն հանգամանքին, որ չկար մի ժանր, որտեղ Խաչատրյան կոմպոզիտորը «կկաղեր», այնուամենայնիվ նրա հանճարն առավելապես դրսևորվեց սիմֆոնիկ ստեղծագործություններում՝ Դաշնամուրի ու նվագախմբի, Ջութակի ու նվագախմբի կոնցերտները և այլն։

 

1940-ական թթ․-ներին Խաչատրյանը շրջեց Խորհրդային Միությունով՝ Լենինգրադ, Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով: Պատերազմական տարիներին՝ 1942թ.-ին Խաչատրյանը ավարտեց «Գայանե» բալետը, որտեղ հրաշալի կերպով սինթեզեց դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանե»-ն այժմ հայրենական և արտասամանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: Շուտով նա ավարտեց նաև Երկրորդ սիմֆոնիան, որը հստակորեն պարունակում էր «պատերազմական էլեմենտներ» 1944թ.-ին Արամ Խաչատրյանը գրեց ՀԽՍՀ պետական հիմնը, ապա՝ Երրորդ սիմֆոնիան, որն արդեն «հաղթանակի էլեմենտներով» էր կառուցված։ 1946թ.-ին ներկայացվեց նաև Թավջութակի կոնցերտը, ապա ստեղծեց նա վոկալ ցիկլ:

1947 թ․-ի կեսերին ագիտացիայի և քարոզչության բաժինը Անդրեյ Ժդանովին՝ ԽՍՀՄ կոմկուսի քարտուղարին է ներկայացնում խորհրդային երաժշտության թերությունների մասին փաստաթուղթ, որով Խաչատրյանը և ժամանակի մյուս առաջնային կոմպոզիտորները կոմկուսի կողմից մեղադրվում են որպես երաժշտական ֆորմալիզմի ենթադրյալ հետևորդներ:

 

«Խաչատրյանի ճանաչվածությունը հիմնականում տարածվում է արևմուտքում, հավանաբար որովհետև մենք նրա մասին մտածում ենք որպես հետխորհրդային, որպես խորհրդային երաժշտության ջատագով: Այս տեսանկյունը պարզորոշ է, հաշվի առնելով, որ նա 1948 թվականին իշխանությունների համար մեծ հենակ էր: Հեշտ է նաև տեսնել, թե ինչպես է նա վաստակել իր վատ հեղինակությունը, երբ լսում ես ջութակի կոնցերտ, որը գալիս է 1940 թվականից: Դա շատ գրավիչ աշխատանք է՝ լի հայկական ժողովրդական ծաղկման խորհրդանիշներով, իսկ հիպնոսի ենթարկող անդանթեն հրաշալի է: Բայց արտաքին շարժումների չպաշտպանված լավատեսությունը այժմ թվում է չմտածված, երբ մենք գիտակցում ենք, որ դա եղել է այն ժամանակ, երբ Ստալինը Պրոկոֆևին և Շոստակովիչին դժոխք էր տվել»

The Guardian

 

 

1950 թ․-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը, որից հետո նա շրջագայություններով լինում է 42 երկրում ևս։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուսի, Հեմինգուեյի, Չապլինի, Դալիի հետ։

1954թ.-ին ծնվեց «Սպարտակ» բալետը, որը 20-րդ դարի բալետային գրականության լավագույն նմուշներից է և արդիական, թերևս, միշտ։Շուտով մեկը մյուսի ետևից ստեղծվում են Ջութակի և նվագախմբի, Թավջութակի և նվագախմբի, Դաշնամուրի և նվագախմբի համար կոնցերտ-ռապսոդիաները, որոնք միասին արժանացան Պետական մրցանակի 1971թ․-ին:

Արամ Խաչատրյանը մշտապես փորձել է իր գիտելիքներն ու հմտություններն ավանդել երիտասարդներին և պատահական չէ, որ նրա կյանքում մանկավարժական գործունեությունը բավականին կարևոր տեղ է զբաղեցրել․ տարիներ շարունակ նա վարում էր Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի և Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտի կոմպոզիտորական դասարանները: Շուտով նա ստեղծեց իր կոմպոզիտորական դպրոցը:

 

 

 

Ինչ վերաբերում է համակրելի կոմպոզիտորի անձնական կյանքին, ապա հարկավոր է նշել, որ այն ևս բավականին հարուստ է իրադարձություններով: Առաջին ամուսնությունից ծնված նրա դուստրը՝ Նունեն, դաշնակահարուհի է: 1933թ.-ին նա ամուսնացավ երկրորդ անգամ՝ Նինա Մակարովայի հետ: Այս ամուսնությունից ծնվեց Խաչատրյանի որդին՝ Կարենը, որն այժմ հայտնի արվեստագետ է:

Արամ Խաչատրյանը ըստ արժանավույն գնահատվել և փառաբանվել է իր ժամանակակիցների կողմից։ Նա ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ էր 1963թ.-ից իտալական «Սանտա Չեչիլիա» ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, ԴՀ-ի Արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։

Այսպիսով, աշխարհահռչակ կոմպոզիտորը կյանքից հեռացավ 1978թ․-ի մայիսի 1-ին՝ 74 տարեկան հասակում։ Նա հետմահու ևս արժանացավ բազմաթիվ պարգևների։ Երևանի Օպերային թատրոնի ֆիլհարմոնիկ դահլիճը 1978 թ․-ից կոչվեց «Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ», Երևանում 1982 թ․-ին բացվեց Խաչատրյանի տուն-թանգարանը։ Նրա անունով են կոչվում լարային կվարտետը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունն է կրում նաև Խաչատուրյան աստերոիդը: Ի հավելումն խորհրդային իշխանությունների կողմից տրված պարգևներին ու մեդալներին՝ Միացյալ արաբական հանրապետության գիտության շքանշան, Հռոմի Հովհաննես 23-րդ պապի մեդալ, Իրանի շահի մեդալ, Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում, կոմանդորի կոչում։

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /