• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան
06.06.2018 | 15:03

Այսօր հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

«Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու․․․»

 

 

Աշխարհահռչակ հայազգի բարերար Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ․-ի հունիսի 6-ին ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, Ահարոնի և Լիլիայի ընտանիքում։ Ընտանիքի փոքրն էր՝ չորրորդը։ Շուտով Քըրքորյանների ընտանիքը սոցիալական խնդիրների պատճառով տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ էլ մանկահասակ Քըրքը սկսում է իր հաջողության ուղին և, որքան էլ տարօրինակ հնչի, այդ ուղին սկսում է փողոցում թերթեր վաճառելուց․ 8-9 ամյա պատանին անում էր գրեթե ամեն ինչ՝ տուն գումար տանելու համար։ Շուտով Քըրքը սկսեց ավելի «մեծ» գործերով զբաղվել․ նա գնում էր հին մեքենաներ և ներկելուց հետո վաճառում 10-15 դոլար թանկ գնով։

Ինչ վերաբերում է նրա ուսմանը, ապա հարկավոր է նշել, որ վերը նշված սոցիալական խնդիրների պատճառով Քըրքի ընտանիքը հաճախ էր փոխում բնակության վայրը, որն էլ հանգեցնում էր նրան, որ վերջինս դպրոցում միշտ նորեկ էր լինում, և տղայական ինքնահաստատման համար ընտրում էր ոչ խաղաղ ճանապարհները, իսկ այդ հարցում նրան օգնում էր բռնցքամարտիկ եղբայրը, ով մեծ ազդեցություն ունեցավ Քըրքի՝ բռնցքամարտի հանդեպ ունեցած հետաքրքրության վրա, ինչն էլ ստիպեց նրան թողնել ուսումը 8-րդ դասարանում։ Հնարավոր է այսօր մենք ճանաչեինք բռնցամարտիկ Քըրք Քըրքորյանի, եթե ճակատագիրը նրա ճանապարհին չկանգնեցներ Թեդ Օ՛Ֆլաերտին, ով նրան աշխատանքի վերցրեց որպես վառարանների տեղադրման օգնական, սակայն ազատ ժամանակ նրան տանում էր մասնավոր թռիչքադաշտ, որտեղ առաջին անգամ Քըրքորյանը հնարավորություն ունեցավ օդ բարձրանալ և հենց այդ իսկ պահին նախընտրեց զբաղվել ինքնաթիռների գործով։ Իմիջայլոց, նա իր առաջին միլիոնը վաստակել է հենց այդ գործով։

 

Նա մեկնում է Մոհավի անապատ, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան և խնդրում տնօրենին հնարավորություն տալ իրեն դառնալ օդաչու՝ ասելով, որ ֆինանսական հնարավորությունները իրեն թույլ չեն տալիս կրթություն ստանալ։ Դրանից 6 ամիս անց նա ուներ օդաչուի որակավորում և անմիջապես աշխատանքի անցնում Կանադա- Եվրոպա թռիչքուղում։ Աշխատելով 2․5 տարի՝ Քըրքորյանը հնարավորություն է ունենում հավաքել իր աշխատավարձը և դրանով իսկ 1945թ․-ին ձեռք բերել իր առաջին ինքնաթիռը ու իրականացնել մասնավոր չվերթներ։ Լաս Վեգասը մեկ անգամ տեսնելուց հետո՝ նրան այնտեղ սկսեցին ճանաչել որպես հմուտ խաղացողի, ով և՛ հաղթում էր, և՛ պարտվում՝ գիշերում 50-80000 դոլար։ 1969թ․-ին ձեռք է բերում իր առաջին խաղատունը Լաս Վեգասում։

 

Երկու տարի անց Քըրքորյանին հաջողվումէ գնել փոքր ավիաընկերություն, որը օդային կապ էր հաստատում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև։ Շուրջ 20 տարի անց Քըրքորյանը դառնում է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը, իսկ ավելի ուշ նա ձեռք է բերում 80 ակր հողատարածք 960000 դոլարով․ այս գործարքը հետագայում անվանվեց Լաս Վեգասի պատմության ամենահաջողակ հողային գործարք։

Շուտով Քըրքորյանը դառնում է հյուրանոցներ MGM, FLAMINGO, INTERNATIONAL, GRAND HOTEL սեփականատերը և ամեն ինչ անում է սեռատարիքային և սոցիալական հարմարություններն ապահովելու համար։

1969 թ․-ին Քըրք Քըրքորյանը ձեռք է բերում արժեթղթեր աշխարհահռչակ Metro Goldwyn Mayer կինոընկերությունում, հետագայում նա արժեթղթեր է ունենում նաև Columbia Pictures, United Artists, 20th Century Fox կնոընկերություններում։

Մեքենաների հանդեպ ունեցած հետարքրքությունն էլ բավարարում է՝ ձեռք բերելով Chrysler ընկերության բաժնեմաս։ Քըրքորյանին էին պատկանում նաև General Motors-ի բաժնեմասերի մի հատվածը։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին և հայկական արմատներին, ապա հարկավոր է նշել նրա ունեցած մեծ ավանդը հայության օրհասական պահին, մասնավորապես Սպիտակի երկրաշարժից հետո նա մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թ․-ից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար էլ՝ Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։

Խոսենք Քըրքորյանի անձնական կյանքից․ 1943 թ.-ին ամուսնացել է մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթի հետ, ումից բաժանվել է 9 տարի անց։ 1955 թ․-ին ամուսնացել է նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ, ումից ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին և որդեգրել է մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը ամուսնալուծվել է։

 

Քըրք Քըրքորյանը կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում՝ 2015թ․-ի հունիսի 15-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Քըրքորյանի մահից հետո գաղտնի պայմաններում բացվեց նրա կտակը, որտեղ հիմնականում նշված էր, որ իր ողջ ունեցվածքը պետք է վաճառվի և տրամադրվի բարեգործությանը․․․Անգամ մահից հետո նա հավատարիմ մնաց իր արժեքներին։

Մի առիթով նա նշել է, որ իր աշխատանքի և գործունեության համար մոտիվացիա է եղել կինոգործիչ Դեյվիդ Լինը, ով մի կադրում ստանում ամբողջական պատկեր էր ստանում և դրանով իսկ էկրանից նոր գաղափարներ տալիս Քըրքորյանին։

Այսօր երիտասարդության մեծ մասի մոտ մեծ հռչակ է վայելում Քըրքորյանի կենսագրության մասին պատմող գիրքը։

 



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /