• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 21, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Լրահոս, Հարցազրույց, Արցախ
06.06.2018 | 14:00

Պետք է վստահել Արցախի ժողովրդի իմաստնությանը. Ռուբեն Հակոբյան

Հայ Ձայն-ի զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր, Քաղաքական գիտությունների թեկնածու ՌՈւԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ է

-Օրերս Արցախում անցկացվեցին բողոքի գործողություններ, որոնք դադարեցվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո: Սակայն վերջինս իր կոչում առկախված էր թողնում ցույցերի հանգուցալուծման հարցը՝ նշելով, որ «գնդակը Արցախի իշխանությունների դաշտում է»: Վտանգավորություն չե՞ք տեսնում սպասվող  գործընթացներում:

-Գնահատականը մի քիչ ծայրահեղական կլինի, եթե ասեմ, որ վտանգ կա: Ես այն կարծիքին եմ, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը և հետագա քաղաքական քայերը: Բայց զարգացումները ցույց են տալիս, որ միտինգների միջոցով կամ հետևանքով որոշակի քաղաքական իրավիճակ է ձևավորվել, և այսօր, փաստորեն, իշխանության ներսում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին: Ես նկատի ունեմ պետնախարարի հրաժարականի դիմումը: Այլևս իշխանության ներսում են քաղաքական գործընթացներ տեղի ունենալու:

Այս դեպքը նման չի լինելու նրան, ինչ կատարվեց Հայաստանում: Ես ավելի շուտ այն կարծիքին եմ, որ իշխանության ներսում ներիշխանական փոխատեղումների խնդիր է այլևս, և վստահ եմ՝ ժողովուրդը դա կգիտակցի: Թե ինչ զարգացումներ կլինեն, դժվար է ասել, բայց որ անպայման զարգացումներ կլինեն, փաստ է, քանի որ արդեն իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը, ու այս գործընթացը կարող է բելեր քաղաքական, հնարավոր է նույնիսկ արմատական փոփոխությունների:

-   - Հնարավո՞ր համարում եք, որ որոշ կփորձեն միջամտել արցախյան գործընթացներին և օգուտ քաղել դրանից:

-Արցախի ժողովուրդը լավ գիտակցում է, թե ինքը ինչ պայմաններում է ապրում, ինչպիսին է իրավիճակը տարածաշրջանում և հենց Արցախում: Ես չեմ կարծում, որ իրենք այդ ամենը նկատի չեն ունենա, այլ հարց է, որ Արցախի ժողովուրդ ասելով հասկանանք և՛ իշխանություններին, և՛ քաղաքացիներին: Նրանք պետք է կարողանան խելոք, իմաստուն քայլեր որդեգրեն, և եթե լինելու են փոփոխություններ, ապա այդ փոփոխությունները պետք է կատարվեն համաձայնեցված, կայուն վիճակով:

Ու եթե կլինեն քաղաքական իշխանության մեջ մարդիկ, որոնք կուզենան օգտվել այս վիճակից և ժողովրդի այս ընդհանուր  դժգոհությունը կփորձեն օգտագործել իրենց օգտին, դա պետք է կանխել, որ չիրականանան  այդ ուժերի ձգտումները:

-   -Հայաստանի իշխանություններն ինչպիսի՞ գործելաոճ պետք է որդեգրեն այս հարցում: Տեղին  համարո՞ւմ եք նրանց միջամտությունը Արցախի ներքաղաքական հարցերում:

-Այն ինչ արդեն ասվել է, բավարար է: Ավելորդ միջամտություն, ես կարծում եմ, պետք չէ: Անհրաժեշտ է վստահել հետևյալին, որ Արցախում ժողովուրդն իր ամենօրյա կենցաղում տեսնում և հասկանում է՝ ինչ է կատարվում, և պետք է վստահել նրանց իմաստնությանը: Եթե ժողովուրդն այս պահին դրել է օրինականության հարց, պետք է նպաստել, որ օրինականություն տեղի ունենա: Կորևորը որ մեխանիզմը ճիշտ ընտրեն: Պայմանավորվածությունների իրագործմանը պետք է հասնել բացառապես օրինականության ճանապարհով:

ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /