• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
06.06.2018 | 16:34

Եթե վտանգված եղավ մեր հոգևոր հայրենիքը, կկորցնենք նաև ֆիզիկականը. կոմիտասագետ Արթուր Շահնազարյան

Մեր պետության միջոցները պետք է ուղղված լինեն մշակույթին, ոչ թե հակամշակույթին: Պետք է զարգացնել մեր ազգային մշակույթը: Հայ Ձայնի հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը՝ խոսելով այսօր մեր երկրում առակ մշակութային խնդիրների և դրանց հնարավոր լուծումներ մասին:

 

Շահնազարյանի դիտարկմամբ, Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններով բոլորն են ոգևորված՝ վստահություն հայտնելով, որ կարևորը այն ցանկությունն է, որն ունի երկրի նոր իշխանությունը: ‹‹Նախկինում բոլորը նշում էին կարծիքներ, առաջարկներ, բայց վերին օղակներում բացակայում էր փոփոխություն կատարելու ցանկությունը: Իսկ ցանկության առկայության  պարագայում միշտ էլ խորհրդատուներ կգտնվեն: Բոլորս էլ մեր խորհուրդներով կաջակցենք ու կօժանդակենք: Անձամբ ես պատրաստ եմ իմ օգնությունը տրամադրել, եթե զգամ, տեսնեմ, որ դրա կարիքը կա››,- նշում է Շահնազարյանը:

 

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ մշակույթում առկա խնդիրը հետևյալն է՝ ճահճացած մտավորականությունը լծվել է իր անձնական շահերը առաջ տանելուն, բայց մշակույթը ավելի լավը դարձնելու կամ եղած բացերը շտկելու ուղղությամբ առաջարկներ չեն հնչեցվում: ‹‹Միջոցները մսխվել են... Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նախորդ նախարարների ժամանակ իրավիճակը շտկելուն ուղղված աշխատանք արվել է, օրինակ, Հասմիկ Պողոսյանի օրոք բացվեց Կոմիտաս թանգարանը, հրատարակվեց Կոմիտասի ժառանգությունը, սակայն կառուցվածքային խնդիրները թույլ չտվեցին, որ արված աշխատանքը լուրջ ազգեցություն թողնի: Մշակութային գործիչները պետք է օգնեն և օժանդակեն, ոչ թե ուզեն կամ պահանջեն››:

 

Ըստ կոմիտասագետի՝ անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ, որոնք միայն նախարարը չի կարող կատարել, դրանք կատարում է ԱԺ-ը, իսկ վերջինն էլ պետք է այնպիսին լինի, որ նորմալ արված կառուցվածքային փոփոխությունները հաստատի: ‹‹Այսօրվա կառուցվածքով շատ դժվար է լուրջ փոփոխություններ անել: Օրինակ, կան այնպիսի խմբեր, որոնք համերգներ, ներկայացումներ չեն տալիս, սակայն խմբի 100-ից ավելի անդամները աշխատավարձեր են ստանում»: Այնինչ, ըստ մեր զրուցակցի, կարելի է դրանք վերածել ավելի փոքրաթիվ խմբերի, որպեսզի ֆինանսական միջոցները քամուն չտրվեն: Շահնազարյանը՝ հավելեց, որ պետք է մշակույթը հասանելի դարձնել նոր սերնդի համար, և դա հարկավեր է սկսել մանկապարտեզներից, և մանկապարտեզի սաներին, աշակերտներին ներգրավել մշակութային կյանքի մեջ: 

 

‹‹Մենք ունենք 2 հայրենիք՝ հոգևոր և ֆիզիական: Երբ պաշտպանում ենք մեր ֆիզիկական հայրենիքը, պետք է պաշտպանենք նաև մեր հոգևոր հայրենիքը, քանի որ եթե վտանգված եղավ մեր հոգևոր հայրենիքը, կկորցնենք նաև ֆիզիկականը››:

 

 

 

  Արթուր Շահնազարյանին հարց ուղղեցինք՝ ի՞նչ կարծիքի է կառավարության ներկայացրած ծրագրի առնչությամբ, ասաց, դեռ չի հասցրել կարդալ ու ծանոթանալ: Փոխարենը մասնակցել է վարչապետ-մշակութային գործիչներ հանդիպմանը, տպավորությունը դրական չէ: «Ներկա էի, շունչս կտրվեց ճահճային  մշակույթից ու  ճահճային մտածություն ունեցող մշակութային գործիչներից»:  Թերևս դա է եղել պատճառը, որ Շահնազարյանը նախընտրել է ոչ մի հարց չուղղել նոր վարչապետին:

 

 

 

ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐՅԱՆ


    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /