• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.06.2018 | 12:10

ՀՀԿ-ականների մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Էդուարդ Շարմազանով

 ՀՀԿ-ականների մեծ մասը դեմ կքվեարկի Կառավարության ծրագրին, այս մասին ՀՀ կառավարության ծրագրի քննարկումից առաջ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը. «Ականատես կլինեք, որ ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»:

 

Լրագրողների հարցին, թե ովքե՞ր կլինեն «դեմ» ու  «կողմ» քվերկող պատգամավորները, նրանք կլինեն քաղաքակա՞ն, թե՞ ոչ քաղաքական դեմքեր,  Շարմազանովը պատասխանեց: «Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են: Հնարավորություն ենք տալու՝ կառավարության ծրագիրն ընդունվի»:

 

Հիշեցնենք, որ այս պահին   խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունը ներկայացնում է  ծրագիրը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /