• USD 482.02
  • GBP 634.24
  • EUR 557.5
  • RUB 7.59
  • GEL 195.94
Հունիս 20, 2018
Իշխելու համար իմաստություն է պետք

Իշխանների համար ավելի կարևոր է հարստանալ իմաստությամբ ու առաքինությամբ, քան մեծագանձ ճոխությամբ, իսկ ով չգիտի իր կրքերի վրա իշխել, չի կարող ուրիշներին իշխան լինել:                                 

                                             ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
07.06.2018 | 12:20

Ինչո՞ւ է Փաշինյանը հետաձգում արտահերթ ընտրությունների անցկացումը

Փաշինյանի կառավարության կարևոր խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է և ժողովրդին իշխանություն վերադարձնելը: Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում:

«Հարց է ծագում՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա: Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև «թավշյա հեղափոխության» ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ, եթե դրանք անցկացվեն այսօր: Եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ՝ կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահելու մոլուցքը: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից և ընտրական նախապատրաստություններ կտեսնեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների է ենթարկվելու, և այնտեղ ամրագրվելու է ընտրությունների թափանցիկությունը: Այդ նպատակով  ստեղծվելու է աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժեր:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /